
Ղրղզստանի ԱԳՆ-ը «Մանաս» ավիաբազայի վերաբերյալ նոտա է հանձնել ԱՄՆ դեսպանին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղրղզստանի արտգործնախարար Էռլան Աբդիլաևն ԱՄՆ դեսպանին նոտա է հանձնել Բիշքեկի «Մանաս» ավիաբազայի շուրջ համաձայնագրի գործողությունների դադարեցման համար: Այս մասին հայտնել է Ղրղզստանի ԱԳՆ-ի մամլո ծառայությունը:
«Մանաս» ավիաբազան ստեղծվել է 2001 թվականի դեկտեմբերին՝ աջակցելու համար Աֆղանստանում ռազմական գործողություններին: Ավելի ուշ ավիաբազան վերանվանվել է Տարանցիկ փոխադրումների կենտրոնի: 2010 թվականին Ղրղզստանի նախագահ ընտրվելուց հետո Ալմազբեկ Աթամբաևը հայտարարել է, որ բազան պետք է փակվի:
Ղրղզստանի իշխանությունները զգուշացրել են, որ ԱՄՆ-ի հետ չեն երկարաձգելու ավիաբազայի մասին պայմանագիրը, որի գործունեությունն ավարտվելու է 2014 թվականի հուլիսի 11-ից:
Հիշեցնենք, որ Ղրղզստանում ռուսական ռազմաբազան պետք է մնա մինչև 2032 թվականը: