
Նժդեհը վրեժխնդի՞ր է եղել «Թեփ» Արմենից

168.am-ը արդեն հայտնել էր, որ այսօր Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում (նախկին Հոկտեմբեր գյուղ) սպանվել է քրեական աշխարհում հայտնի «Թեփ» Արմենը, ով Հայաստան էր եկել աներոջ թաղման արարողությանը մասնակցելու համար: Ըստ ականատեսների՝ նրա վրա կրակել են «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենայից:
168.am-ի տեղեկություններով՝ «Թեփ» Արմենին սպանել է Նժդեհ Ենոքյանը: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ մի քանի տարի առաջ Մոսկվայում անհայտ հանգամանքներում անհետացել է «օրենքով գող» Գոռը, ով Նժդեհ Ենոքյանի ազգականն է: Ըստ նույն աղբյուրների՝ Գոռի անհետացման մեջ կասկածում էին հենց «Թեփ» Արմենին, ուստի, ըստ արմավիրցիների՝ Նժդեհ Ենոքյանը վրեժխնդիր է եղել ազգականի անհետացման համար:
Լուսանկարը՝ shamshyan.com-ի