
Դեկտեմբերին Թուրքիայի ու Ադրբեջանի միջև տեղի է ունենալու բարձր մակարդակի ռազմական երկխոսություն

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ դեկտեմբերի 18-20-ին Բաքվում Թուրքիայի ու Ադրբեջանի միջև տեղի է ունենալու բարձր մակարդակի ռազմական երկխոսություն: Այս մասին հայտնել են ռազմական աղբյուրները:
Նիստում քննարկվելու են երկու երկրների միջև պաշտպանական ոլորտում կատարվող աշխատանքները: Բացի այդ, կողմերը կարծիքներ են փոխանակելու պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության հեռանկարների, հերթական տարում առաջիկա առաջադրանքների շուրջ:
Նիստում թուրքական պատվիրակությունը գլխավորելու է Գլխավոր շտաբի պետի տեղակալը, իսկ ադրբեջանական պատվիրակությունը՝ պաշտպանության փոխնախարարը: Նշվում է, որ 2007 թվականից սկսած՝ Թուրքիայի ու Ադրբեջանի միջև բարձր մակարդակի երկխոսություն իրականացվում է տարեկան մեկ անգամ: