Չինաստանի բնակիչը հարսանիքի ժամանակ իր ընտրյալին նվիրել է 102 կիլոգրամ փող
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանի բնակիչը հարսանիքի ժամանակ իր ընտրյալին նվիրել է 102 կիլոգրամ փող: Այս մասին հայտնում են չինական ԶԼՄ-ները: Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել օրեր առաջ, Չինաստանի արևելքում գտնվող Չժեցզյան նահանգի Իու քաղաքում:
Քաղաքի բնակիչների ուշադրությունը գրավել է այն, որ հարսանեկան արարողության ժամանակ 18 բեռնակիրներ, իրենց ուսերին դրած, տարել են հարսանեկան նվերները, այդ թվում նաև փողի կապոցներով զամբյուղները, որոնց հետևել է 10 շքեղ ավտոմեքենա:
Խոսքը գնում է 8.888.888 յուանի (մոտ 1.5 միլիոն դոլար) մասին, որը կշռել է 102 կիլոգրամ: 8 թիվը Չինաստանում համարվում է երջանկության նշան և ասոցացվում է հարստության հետ: Նշվում է, որ փեսայի ընտանիքը «հարսնացուցի փրկագինը» սկսել է հավաքել հարսանեկան արարողությունից կես տարի առաջ: Գումարը պահվել է տանը, իսկ հարսանեկան արարողությունից հետո վերադարձվել է բանկ: