ործերի ընթացքը ցույց է տալիս, որ Ձեր ոզջ երազանքը երկրում երկկուսակցական համակարգի հաստատումն է՝ այսուհետ, ավազակաիշխանության առավել հեշտ վերարտադրման ակնկալիքով…
«2008-ից հետո Սերժ Սարգսյանը, ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն (համաձայնեք, որ, այդուհանդերձ, ԲՀԿ-ի ձևավորման ակունքներում կանգնած է եղել Ռոբերտ Քոչարյանը), ինտենսիվ համագործակցություն կար: 2008.-ից հետո, ինչո՞ւ եք ենթադրում, որ այդ համագործակցությունը չի եղել, և ինչո՞ւ եք ենթադրում, որ հիմա չկա: Ես այդ կարծիքին չեմ: Մի բանում համոզված եմ, որ եթե կա մեկը, որ չէր ցանկանա Սերժ Սարգսյանի տապալվելը` դա նախևառաջ՝ Ռոբերտ Քոչարյանն է»:
«Մենք այն պատասխանատու քաղաքական ուժն ենք, որը տեսնում է այս անելանելի վիճակը, այսպես շարունակելու անկարելիությունը, և մենք նախաձեռնում ենք այս օրակարգը: Անկախ բոլոր հակասություններից`մենք ամեն ինչ անելու ենք, որ համախմբումը կայանա, և, որը շատ կարևոր է, նաև հասարակության մեջ այդ համախմբումը, նախաձեռնությունը, ակտիվությունը, ինչ-որ բան փոխելու ցանկությունը լինի»
«Սա տանում է քաղաքական և սոցիալական կյանքի մաֆիոզացման: Երկրորդ` այդպիսի չկայացած քաղաքական կառույցներով պետական կառավարման համակարգի ծանրություն վերցնելը վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության տեսակետից: Մենք ամբողջ կոնտեքստը պետք է նայենք»:
«Արամ Մանուկյանը և Մարտի 1-ի հետ կապված բոլոր հարց ունեցող անձինք թող ևս մեկ անգամ կարդան Փաստահավաք խմբի զեկույցները և, կարծում եմ, ամեն ինչ կհասկանան»:
Օրվա ընթացքում մեկ բաժակ գինի խմելով`կրծքագեղձի քաղցկեղ ունեցող կանայք իրենց կյանքը երկարեցնում են հինգ անգամ: Ինչպես հաղորդում է Dailymail-ը, այս եզրակացությանն են հանգել Քրեմբրիջի համալսարանի գիտնականները:
Samsung ընկերությունը հաջորդ տարվա սկզբին կայանալիք CES 2013 ցուցահանդեսի ժամանակ կհայտարարի իր վերաբրենդավորման մասին:
Հղիության թեստը, որը տղամարդն անցել է զավեշտի համար, ցույց է տվել, որ վերջինս ձվարանների քաղցկեղ ունի:
Ըստ Արմեն Աշոտյանի` Վարդան Օսկանյանը ցանկանում է ԲՀԿ-ի ներսում ևս մեկ անգամ ընգծել, որ նա ավելի լավ թեկնածու կլինի, քան Գագիկ Ծառուկյանը, որովհետև տեսության մեջ ավելի ուժեղ է, իսկ բնավորությամբ և խառնվածքով` ավելի թույլ:
կա մի կետ, որից այն կողմ գործող նախագահը չի կարող երկու բևեռների առաջարկություններին էլ համաձայնություն տալ, որովհետև Հայաստանում Եվրոմիության դեսպաններն իրենց մամուլի ասուլիսներում արդեն հայտարարել են, որ կա մի կետ, և այդ կետը Եվրասիական միությունն է:
Google.ru-ի translate-ը, պարզվում է` բավական ուշագրավ է թարգմանում հատուկ անունները: Հայաստանի քաղաքական որոշ գործիչների անուններ այս ծրագրով թարգմանելու դեպքում` կարող եք զավեշտանալ:
20-րդ դարում ամենակարևոր տրանսֆորմատիվ իրադարձությունները տեղի են ունեցել այնպիսի մարդկանց միջոցով, որոնց ո՛չ արտաքինը, ո՛չ էությունը, ո՛չ գործունեությունը ուժի որևէ դրսևորում չեն ունեցել: Գանդին պայքարել և հաղթել է մի ամբողջ Բրիտանական կայսրության, Մարտին Լյութեր Քինգը՝ խտրականությանը ԱՄՆ-ում, իսկ Նելսոն Մանդելան՝ապարտեիդին Հարավային Աֆրիկայում:
«ՎՄԳ գրուպ» ՓԲԸ և «Արին կապիտալ» ներդրումային ՍՊԸ` բազմիցս չարչրկված անունները և նրանց միջև ստորագրված փոխառության պայմանագրերով չիրականացված գործարքներն այս պահին Երևանի վերաքննիչ քաղաքացիական դատարանում ևս մեկ դատական նիստի ծավալման պատճառ են դարձել, որին սակայն ընկերությունից գումարներ թալանած անձանցից և ոչ մեկը չի ներկայանում:
Մեղադրանքն առաջադրված է չորս անձանց մերկապարանոց, կեղծ, հորինված, առանց փաստերի ցուցմունքների հիման վրա: Չորսից երեքը Մուրադյան Վարդանի մարդիկ են, որը ապացուցված է և փաստ, չորորդը մի կին, որի հետ ես ոչ մի գործարք չեմ կատարել (լրիվ աբսուրդ): Եվ այս կեղծ մեղադրանքը առաջադրվել է Ձեր` դատախազությունում գտնվելուց հետո, այսինքն` ոչինչ չի փոխվել առայժմ:
«Ու սենց որ մաղում ես ազգիդ դավաճաններին, թշնամիներին, գ-երին ու բ-երին, եզդիներին ու պարսկահայերին, նախկին-ներկաներին, Եհովայի վկաներին, գլոբալիստներին ու բնապահպաններին, տակը բան չի մնում»:
«Բարգավաճ Հայաստանը» (ԲՀԿ) և Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) ակտիվ են իրենց երիտասարդական թևերով և մեծ քանակության կեղծ պրոֆիլներով, ինչում, սակայն, ըստ Ս. Մարտիրոսյանի՝ նրանց ակնհայտ չես կարող մեղադրել, սակայն այդ ամենը զգացվում է: Այդուհանդերձ, մասնագետը նկատում է, որ ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն ամենաակտիվն են և ամենաուժեղն են համացանցում, քանի որ նրանք անդամների և ակտիվիստների քանակով բավական շատ են:
«Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը նշված հիմարացնող պատասխանը գնահատում է որպես Երևանի քաղաքապետարանի կողմից անգործության ցուցաբերում, որի հետևանքներից մեկն էլ Խանջյան 20 շենքի փլուզումն էր:
«Մենք միանձնյա կուսակցություն չենք, որ որտեղ հանդիպենք, այնտեղ հայտարարենք, որ ես առաջադրվելու եմ: Արդեն որ խալադիլնիկի դուռը բաց ես անում, ասում է` այսինչյանը առաջադրվելու է»,- խոսելով նախագահական ընտրություններում իր առաջադրման հավանականության մասին, նշել է ՀԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը:
Նոյեմբերի 6-ին, ժամը 19.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս է ահազանգել մի քաղաքացի և հայտնել, որ իր հարևանի դռան դիմաց նորածին երեխա են թողել և հեռացել:
Այսօր՝ նոյեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակիչ, անհատ ձեռներեց 59-ամյա Սամվել Ավագյանը, վարելով «Դոջ» մակնիշի 05 ՏՕ 177 համարանիշի ավտոմեքենան, Եղեգնաձոր-Երևան ավտոճանապարհի 80-րդ կմ-ին, Քարքիի ոլորաններում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 150 մ գլորվել ձորը:
Հիվանդության հետագա տարածումը կանխելու և հիվանդության աղբյուրը պարզելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների կողմից իրականացվել են համապատասխան հակահամաճարակային միջոցառումներ և լաբորատոր հետազոտություններ:
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Քեն Խաչիկյանը հրապարակել է հայտարարություն, որով շնորհավորել է Բարաք Օբամային Միացյալ Նահանգների նախագահ վերընտրվելու կապակցությամբ և միաժամանակ դրվատել է հանրապետական թեկնածու Միթ Ռոմնիին ակտիվ և լավ ընտրարշավի համար։
«ՀԱԿ-ը, այլևս այն ՀԱԿ-ը չէ, որը կար` կուսակցություններ, հոսանքներ են հեռացել: Ժամանակին, երբ «Ժառանգությունից» մի քանի անդամներ հեռացան, ՀԱԿ-ից ասում էին, թե «Ժառանգությունը» այլևս չկա: Հիմա այս հարցը կարող եք իրենց տալ, թե այս դեպքում ի՞նչը չկա»:
Հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին ելույթ է ունեցել և հայտնել է, որ զանգահարել է իր դեմոկրատ մրցակից Բարաք Օբամային և շնորհավորել նրան ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։
Հայաստանի կառավարությունը և Սփյուռքի կազմակերպությունները որոշ բացահայտ և հատուկ քայլեր պետք է ձեռնարկեն՝ հավաստիացնելու համար սիրիահայերին, որ նրանք թողնված չեն իրենց ողբերգական ճակատագրի քմահաճույքին, որ աշխարհասփյուռ հայերը խորապես ցավում են նրանց բարօրության համար, և հնարավոր ամեն ինչ կանեն այս օրհասական պահին նրանց նեցուկ լինելու համար:
Ձմռանը շատերն են իրենց թաց իրերը չորացնում տանը: Գիտնականները պնդում են, որ թաց իրերը տանը չորացնելը վնասակար է առողջությանը, մանավանդ, եթե դուք հիվանդ եք ասթմայով կամ այլ ալերգիաներով:
«Chanel»-ն օրեր առաջ ներկայացրել է իր ակնոցների նոր հավաքածուն: Այն ստեղծելիս Կառլ Լագերֆելդը ոգեշնչվել էր բարոկկո ոճի զարդերից, որոնք սիրում էր Կոկո Շանելը:
Իջևան քաղաքում տեղադրվել է հսկիչ անցագրային կետ, որտեղ ոստիկանության հետ համատեղ վերահսկում են կենդանիների մսի տեղաշարժը:
«Մոսկվայում գոյություն ունի հայկական խոհանոցը ներկայացնող մի ռեստորան, որի անունն է «Բուրչոյի մոտ»: Շատ տարբերվող ռեստորան է: Ինձ դուր են գալիս այնտեղ մատուցվող պելմենին, հայկական ձուկը»:
Մեքենայում եղել են վարորդը՝ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի բնակիչ 58-ամյա Վաղարշակ Մադոյանը և նրա որդին՝ Դավիթ Մադոյանը: Պատահարի հետևանքով, Վաղարշակ Մադոյանը ստացել է գլխուղեղի և մեջքի վնասվածքներ և ուղեղի ցնցում: