
Վոլգոգրադի մարզում հնգօրյա սուգ է հայտարարվել

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ` Վոլգոգրադի մարզի իշխանությունները հնգօրյա սուգ են հայտարարել` կապված դեկտեմբերի 29-ի ու 30-ի ահաբեկչությունների հետ: Այս մասին հայտարարել է Վոլգոգրադի նահանգապետ Սերգեյ Բոժենովը:
Սուգը տևելու է 2013 թվականի դեկտեմբերի 30-ից մինչև 2014 թվականի հունվարի 3-ը: Առաջին ահաբեկչությունից հետո սգո օրեր էին հայտարարվել հունվարի 1-3-ը: Վոլգոգրադի մարզում չեղյալ են հայտարարվել ամանորյա բոլոր տոնական միջոցառումները, այդ թվում նաև երեխաների մասնակցությամբ ամանորյա բոլոր միջոցառումները:
Երեկ տարածաշրջանում մտցվել է ահաբեկչական սպառնալիքի «դեղին» (բարձր) մակարդակ:
Հիշեցնենք, որ սրանից առաջ ՌԴ ԱԻՆ-ը հայտարարել էր Վոլգոգրադի երկու պայթյունների հետևանքով զոհվել է 32 և վիրավորվել է 104 մարդ: