Բաժիններ՝

ԱՄՆ հատուկ ծառայություններին թույլատրել են շարունակել գաղտնալսումները

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` օտար հետախուզությունների վերահսկման գործերով ամերիկյան դատարանը հատուկ ծառայություններին թույլատրել է շարունակել ԱՄՆ քաղաքացիների հեռախոսազրույցների մասին տեղեկատվության զանգվածային հավաքումը:

Այս մասին երեկ հայտարարել է ԱՄՆ ազգային հետախուզական վարչության ներկայացուցիչը: Այդպիսի որոշումը կապված էր հատուկ ծառայություններին դատարանի որոշմամբ հատկացված լիազորությունների ժամկետի ավարտվելու հետ: Իշխանությունները 2006 թվականից ամեն տարի դիմում են դատարանին` հաստատելու համար գաղտնալսման ծրագիրը:

ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների կողմից ինտերնետային օգտատերերին ու հեռախոսազրույցները մասշտաբային գաղտնալսելու մասին հայտնի դարձավ նախորդ տարվա ամռանը: Այդ մասին նյութերը մամուլին հանձնել էր ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031