Բաժիններ՝

Դուբայի ամանորյա հրավառությունը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում (տեսանյութ)

ԱՄէ-ի Gulf News թերթի փոխանցմամբ` Դուբայի ամանորյա հրավառությունը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում` որպես ամենամասշտաբային և տևական հրավառություն աշխարհում: Չնայած դրան` այն չի իրականացվել ամբողջությամբ` ելնելով անվտանգության նկատառումներից:

Հրավառության ժամանակ տրվել է 450.օօօ համազարկ և տևել է վեց րոպե: Համազարկն իրականացվել է մի քանի հարյուր կետից, որոնք գտնվել են Դուբայի ափագծին` 94 կիլոմետրանոց հատվածի վրա: Դրա հետ մեկտեղ անվտանգության նկատառումներից ելնելով չեն կատարվել ծրագրի մի շարք տարրեր:

Բացի այդ, հրավառությունը սկսվել է 20 րոպե ուշացումով` կապված անվտանգության համար պատասխանատու ծառայությունների թույլտվությունը ստանալու հետ: Ամենամասշտաբային ամանորյա հրավառության նախկին համաշխարհային ռեկորդը գրանցվել է 2012 թվականին Քուվեյթում: Սակայն այն գերազանցվել է Դուբայի հրավառության առաջին իսկ րոպեում, որի ժամանակ երկինք է արձակվել ավելի քան 100.000 համազարկ:

987645020

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս