2014 թվականին ակնկալվող թեժ հակամարտությունները. Foreign Policy

Ամերիկյան Foreign Policy պարբերականը ավանդաբար ներկայացրել է այն հակամարտությունների ցանկը, որոնք 2014 թվականը սպառնալու են գլոբալ կայունությանը: Այս անգամ 10 հակամարտային գոտիներում հայտնվել է 5 նոր անուն` ներառյալ Հյուսիսային Կովկասը:

Այդ մահաբեր հակամարտությունները հազվադեպ են առաջանում ոչնչից կամ լինում կատարելապես անկանխատեսելի: Դրանք սովորաբար ունենում են խոր արմատներ. տնտեսական հետամնացություն, պետությունների կողմից իրենց բոլոր քաղաքացիների հիմնարար իրավունքների ապահովման անկարողություն, գիշատիչ ղեկավարում և այլն:

Այդ 10 հակամարտային գոտիներն են Սիրիան ու Լիբանանը, Իրաքը, Լիբիան, Հոնդուրասը, ԿԱՀ-ը, Սուդանը, Մալի և Հյուսիսային Նիգերիա, Բանգլադեշը, Կենտրոնական Ասիա (Աֆղանստան), Հյուսիսային Կովկաս (Սոչի):

Պարբերականը, հիշեցնելով, որ այս տարվա փետրվարին Ռուսաստանը Ձմեռային Օլիմպիական խաղերը հյուրընկալելու է սևծովյան Սոչի հանգստավայրում, ընդգծում է, որ դա արժենալու է 47 միլիարդ դոլար, ինչն այն դարձնում է ամենաթանկարժեքը պատմության ընթացքում.

«Սակայն գլխավոր խնդիրը ոչ թե դրանումն է, այլ` անվտանգության մեջ: Սոչիից ոչ հեռու գտնվում է Հյուսիսային Կովկասը, ուր ներկայումս ընթանում է Եվրոպայի ամենաակտիվ հակամարտությունը:

Ահաբեկչական սպառնալիքի լրջությունը հերթական անգամ հաստատվեց օրեր առաջ Վոլգոգրադում, ինչից հետո Ռուսաստանի կառավարությունը Սոչիում ներդրեց անվտանգության աննախադեպ միջոցներ: Դժբախտաբար, դրանց մի մասը կարող է վատթարացնել իրավիճակը»:

Տեսանյութեր

Լրահոս