
Տրանսֆերտների մեծ մասը եկել է Ռուսաստանից

Այս տարվա նոյեմբերին Հայաստան մուտք են գործել 168 մլն 686 հազար դոլար տրանսֆերտներ: Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ նոյեմբերին հոկտեմբերի համեմատ տրանսֆերտների ծավալը նվազել է 15.6%-ով, իսկ նախորդ տարվա նոյեմբերի համեմատ աճել է 3%-ով:
Տրանսֆերտներից 147մլն 361հազար դոլարը ՀՀ փոխանցվել է ՌԴ-ից, իսկ 6 մլն 276հազար դոլարը՝ ԱՄՆ-ից:
Միաժամանակ, ոչ առևտրային արտահոսքը 2013 թ. նոյեմբերին կազմել է 28 մլն 509 հազար դոլար, որը հոկտեմբերի համեմատ պակաս է գրեթե 1 մլն դոլարով:
Այսինքն` զուտ տրանսֆերտները նոյեմբերին կազմել են 140 մլն 177 հազար դոլար: