Բաժիններ՝

Ուկրաինան հավասարակշռություն է պահպանում Արևմուտքի ու Արևելքի միջև. Յանուկովիչ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն իր ամանորյա ուղերձում ընդգծել է, որ անցնող 2013 թվականն Ուկրաինայի համար մեծ հաշվով հանդիսացավ առաջընթացի տարի.

«Դա հանդիսացավ նվաճումների ու մարտահրավերների, հիասթափությունների ու նոր հույսերի տարի: Մեծ հաշվով 2013 թվականը մեզ համար դարձավ առաջընթացի տարի: Մենք հրապարակների ու ազգային կլոր սեղանների, քաղաքական վեճերի ու անկեղծ երկխոսության միջոցով գնում ենք ազգային համախմբման ու ըմբռնման ճանապարհով»:

Յանուկովիչը տարվա հիմնական իրադարձությունների թվում նշել է ԵՄ-ին, Ռուսաստանին ու Չինաստանին առնչվող հարցերը: Մենք շարունակում ենք աշխատել ԵՄ-ի հետ համաձայնագրի վրա: Մենք վերականգնել ենք Ռուսաստանի հետ բարեկամական, եղբայրական հարաբերությունները:

Մենք իսկական բեկում ենք գրանցել Չինաստանի հետ հարաբերություններում: Ուկրաինան հավասարակշռություն է պահպանում Արևմուտքի ու Արևելքի միջև` հետ չնահաջնելով իր ազգային շահերից: Հուսով եմ, որ 2014 թվականը կլինի միասնության, զարգացման ու հաջողության տարի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս