Ադրբեջանական գազը կբավականացնի միայն խորոված անելու համար. The Financial Times

Բրիտանական The Financial Times պարբերականի փոխանցմամբ` ԵՄ-ը 10 տարի շարունակ մշակել և զարգացրել է կասպյան գազը Եվրոպա փոխադրելու անհեթեթ պլան, և այդ ամենն արել է ռուսական գազից ունեցած կախվածությունը նվազեցնելու համար:

Ընդգծվում է, որ եվրոպական այդ հավակնությունների իրագործման համար ընդհանուր առմամբ ծախսվելու է 45 միլիարդ դոլար: Դրանով իսկ Եվրոպան TANAP և TAP խողովակաշարերով տարեկան ստանալու է 10 միլիարդ խորանարդ մետր գազ: Սակայն ադրբեջանական գազն ունակ է «ծածկել» Եվրոպայի գազային կարիքների միայն երկու տոկոսը:

Նույն ռուսական «Գազպրոմը» Եվրոպային մատակարարում է 15 անգամ ավելի շատ գազ: Զարմանալի չէ, որ շատերը կատակում են, որ ադրբեջանական գազը կբավականացնի միայն լավ «բարբի քյու» պատրաստելու համար: Սակայն այդ նախագծի կողմնակիցները վստահեցնում են, որ հետագայում աճելու է գազի մատակարարման ծավալը, իսկ ամենագլխավորն այն է, որ կնվազեցվի ռուսական գազից առկա կախվածությունը:

Օրինակ, Բուլղարիան տարեկան կգնի մեկ միլիարդ խորանարդ մետր ադրբեջանական գազ: Իսկ հետագայում ադրբեջանական գազը կգրավի Ալբանիայի, Մոնտենեգրոյի, Բոսնիա-Հերցեգովինայի ու Խորվաթիայի շուկաները: Չնայած նշված առավելություններին` նախագիծն ունի բազում թերահավատներ, որոնք հարցնում են, թե արդյոք Եվրոպային անհրաժեշտ է ադրբեջանական գազ:

Տեսանյութեր

Լրահոս