Թուրքիան սկսել է «քրդական» նավթի ներկրումը

Թուրքական Today’s Zaman թերթի փոխանցմամբ` Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունը սկսել է նավթի մատակարարումները Թուրքիային, սակայն այն եվրոպական շուկա չի հասցվի առանց Բաղդադի համաձայնության: Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը:

Վերջինիս խոսքերով` Թուրքիան հուսով է, որ դեպի Եվրոպա նավթի արտահանման հարցում Բաղդադի համաձայնությունը կստանա արդեն այս ամսին. «Մատակարարումները կսկսվեն օրական 300 միլիոն բարել ծավալով, ապա այդ ցուցանիշը կհասցվի օրական մինչև 400 միլիոն բարելի: Ստացվող նավթը պահվելու է նավթամբարներում, մինչև որ ստացվի Բաղդադի համաձայնությունը»:

Միևնույն ժամանակ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունը պլանավորել է Թուրքիա գազ արտահանել 2016 թվականին` տարեկան 20 միլիարդ խորանարդ մետր: Հաղորդվել է նաև, որ այդ գազի գինը կրկնակի էժան է լինելու Թուրքիա ներկրվող ռուսական գազի գնից:

Տեսանյութեր

Լրահոս