Բաժիններ՝

Սիրիական ազգային խորհուրդը չի մասնակցի «Ժնև 2» կոնֆերանսին. Sky News Arabia

Sky News Arabia հեռուստաալիքի փոխանցմամբ` Սիրիական ազգային խորհուրդը հայտարարել է, որ չի մասնակցելու սիրիական ճգնաժամի կարգավորմանը միտված «Ժնև 2» միջազգային կոնֆերանսին: Այդպիսի որոշում է ընդունվել երեկ երեկոյան Ստամբուլում տեղի ունեցած Սիրիական ազգային խորհրդի ղեկավարության նիստում:

Ավելի վաղ Սիրիական ազգային խորհուրդը հայտարարել էր, որ «Ժնև 2» կոնֆերանսին մասնակցելու է միայն միջազգային հանրության երաշխիքի ներքո, որ Բաշար Ասադը դրա արդյունքներով լքի Սիրիայի նախագահի պաշտոնը:

Ակնկալվում է, որ հունվարի 5-6-ին Թուրքիայում տեղի է ունենալու Սիրիական ազգային խորհրդի Գլխավոր ասամբլեայի նիստը, որում պետք է վերջնականապես կարգավորվի «Ժնև 2» կոնֆերանսին Սիրիական ազգային խորհրդի մասնակցության հարցը: «Ժնև 2» կոնֆերանսը պետք է տեղի ունենա հունվարի 22-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031