Նյու Յորքի քաղաքապետը 12 տարում քաղաքի վրա ավելի քան 650 միլիոն դոլար է ծախսել սեփական գրպանից
Ամերիկյան The New York Times թերթի փոխանցմամբ` Նյու Յորքի քաղաքապետ, միլիարդատեր Մայքլ Բլումբերգը, որի լիազորությունները սպառվում են 2014 թվականի հունվարի 1-ին, 12 տարի այդ պաշտոնում գտնվելիս քաղաքի վրա սեփական միջոցներից ծախսել է 650 միլիոն դոլար:
Forbes պարբերականի գնահատմամբ` Բլումբերգի կարողությունը կազմում է 27 միլիարդ դոլար: Ընդ որում, Բլումբերգը հրաժարվել է քաղաքապետի լիարժեք աշխատավարձից և ստանում է խորհրդանշական գումար` տարեկան մեկ դոլար:
Թերթի տվյալներով` Բլումբերգը Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնում գտնվելիս վճարել է քաղաքում ակվարիոմների տեղադրման, աշխատակիցների սնման, մասնավոր ինքնաթիռով թռիչքների և ծառայողական բոլոր այցերի համար: Օրինակ, իր օգնականների ու թիկնազորի հետ Չինաստան մեկնելը Բլումբերգի համար արժեցել է 500.000 դոլար:
Բացի այդ, Բլումբերգն ավելի քան 263 միլիոն դոլար է ծախսել քաղաքի առողջապահական, արվեստի և այլ կարիքների համար: Միայն Նյու Յորքի մետրոպոլիտենի թանգարանն այդ 12 տարում Բլումբերգից ստացել է 30 միլիոն դոլարի նվիրատվություն:
Չնայած նրան, որ նա անգամ անգամ մեկ օր չի ապրել Նյու Յորքի քաղաքապետի նստավայրում` նա ինքնուրույն վճարել է շենքի վերանորոգման համար: Եվս 268 միլիոն դոլար Բլումբերգը վճարել է սեփական ընտրական կամպանիաների համար: