Բաժիններ՝

Россия сегодня լրատվական գործակալության գլխավոր խմբագիր են նշանակել Մարգարիտա Սիմոնյանին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Россия сегодня («Ռուսաստանն այսօր») լրատվական գործակալության գլխավոր խմբագիր են նշանակել Russia Today (RT) հեռուստաալիքի ղեկավար Մարգարիտա Սիմոնյանին: Այդպիսի որոշում է ընդունել լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը:

Վերջինիս խոսքերով` այդ պաշտոնը կարող էր զբաղեցնել միայն լրագրողական փառահեղ հեղինակությամբ և ժամանակակից մենեջերային ունակություններով օժտված մարդը: Ընդգծվում է, որ Սիմոնյանը շարունակելու է աշխատել նաև որպես հեռուստաալիքի գլխավոր խմբագիր:

Россия сегодня գործակալությունը հիմնվել է վերացման ենթակա РИА Новости լրատվական գործակալության հիման վրա: Համապատասխան հրամանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է 2013 թվականի դեկտեմբերի 9-ին:

Հրամանի համաձայն, նոր գործակալությունը ստեղծվում է արտասահմանում ռուսական քաղաքականության ու հասարակական կյանքի լուսաբանման համար: 33-ամյա Մարգարիտա Սիմոնյանը RT-ը գլխավորում է 2005 թվականին դրա հիմնումից ի վեր: Հեռուստաալիքը ստեղծվել է արտասահմանում հեռարձակվելու համար: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս