2014 թվականին Վրաստանը շարունակելու է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը. Մարգվելաշվիլի

Վրացական Imedi հեռուստաընկերության փոխանցմամբ` Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ 2014 թվականին Վրաստանը շարունակելու է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը.

«Վրաստանն անում է ամեն ինչ` նվազեցնելու համար Ռուսաստանի հետ հարաբերություններում քաղաքական ջերմաստիճանը: «Աբաշիձե-Կարասին» ձևաչափով ռուս-վրացական երկխոսությունը չի սպառել իրեն և շարունակվելու է: Մենք գոհ ենք այդ ձևաչափից, որը տալիս է լավ արդյունքներ:

Այդ ձևաչափով ուղիղ երկխոսությունը հնարավորություն է տվել վերականգնել և զարգացնել երկու երկրների առևտրային-տնտեսական և մշակութային հարաբերությունները: Այդ բանակցությունները կօգնեն երկու երկրների միջև հաստատել վստահության բավական բարձր մակարդակ և բազմաթիվ կարևոր հարցերի լուծման ֆոն»:

Տեսանյութեր

Լրահոս