
Իրանն ու Եվրոպան մոտ ապագայում կստեղծեն համատեղ առևտրային պալատ

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանն ու Եվրոպան մոտ ապագայում կստեղծեն համատեղ առևտրային պալատ: Այս մասին հայտարարել է Իրանա-բրիտանական համատեղ առևտրային պալատի ղեկավար Ալի Նագի Համոուշին: Նրա խոսքերով` համատեղ առևտրային պալատի ստեղծման նպատակը երկկողմ տնտեսական կապերի պահպանումն է:
Նա հավելել է, որ ոչ վաղ անցյալում եվրոպական կոմերցիոն տարբեր պատվիրակություններ են այցելել Իրան` ընդգծելով, որ համատեղ առևտրային պալատները կարող են արագացնել տնտեսական համագործակցության զարգացումը և խաղալ առանցքային դերակատարություն պատժամիջոցների չեղյալ հայտարարման հարցում: