Բաժիններ՝

5 ամենաարտասովոր տոնածառները

luxlux.net կայքը կազմել է տարբեր տարիների ամենաարտասովոր 5 տոնածառների ցանկը:

1. Առաջին հորիզոնականում է հայտնվել Տոկիոյի դիզայներներից մեկի կողմից պատրաստված տոնածառը: Այն ամբողջությամբ պատրաստված է ոսկուց: 2.5 մետր բարձրություն ունեցող տոնածառը կշռում է 12 կգ: Տոնածառի ընդհանուր արժողությունը կազմում է 2 մլն դոլար:

tonacar (4)

2. Փարիզում տեղադրված տոնածառն ամբողջությամբ պատրաստված է շոկոլադից: Դրա երկարությունը կազմում է 10մ, պատրաստված է 4 տոննա շոկոլադից: Ցանկացողները հնարավորություն ունեին տոնածառի 100 գրամը գնել 5 եվրոյով:

tonacar (1)

3. Լողացող տոնածառը գտնվում է Բրազիլիայի Ռիո դը Ժանեյրո քաղաքում՝ Լագոա լճի վրա: Տոնաճառի բարձրությունը 85 մետր է, քաշը՝ 542 տոննա: Հսկա տոնածառը զարդարված էր 3 մլն լամպերով:

tonacar (2)

4. Համբույրների համար նախատեսված տոնածառ: Լոնդոնում գտնվող այս տոնածառի լույսերը վառվում էին այն ժամանակ, երբ զույգը կանգնում էր նրա մոտ և համբուրվում: Տոնածառն անվանել էին «Merry Kissmas», իսկ նրա տակ համբուրվելն արժեր 1 ֆունտ: Համբույրներից ստացված հասույթն օգտագործվել է բարեգործական նպատակներով:

tonacar (6)

5. Մի քանի տարի առաջ Խորվաթիայում տեղադրվեց առաջին տոնածառը, որը գտնվում էր ջրի տակ: Տոնածառը զարդարված էր զանազան խաղալիքներով, որոնք լույս էին արձակում: Նրա բարձրությունը գերազանցում էր 8 մետրը: Տոնածառը երևում էր միայն երեկոյան ժամերին, երբ վառվում էին դրա լույսերը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս