
Թուրքական ռազմական պատվիրակությունը հունվարի սկզբներին կժամանի Ադրբեջան

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ` թուրք բարձրաստիճան սպաների պատվիրակությունը հաջորդ տարեսկզբին ժամանելու է Ադրբեջան: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:
Այցը տեղի է ունենալու հաջորդ տարվա հունվարի 7-9-ին և իրականացվելու է Ադրբեջանի ու Թուրքիայի երկկողմ համագործակցության ծրագրին համապատասխան: Այցը կրում է ճանաչողական բնույթը:
Գործակալության տվյալներով` թուրքական ռազմական պատվիրակության կազմում գտնվելու են Թուրքիայի զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների գեներալներ ու գնդապետներ: