Մայիսի 6-ի լույս 7-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:
Երևանի կենտրոնում շուտով հյուրանոցների հիթ-շքերթ է լինելու։ Պուշկինի փողոցով քայլելիս՝ գրեթե յուրաքանչյուր խաչմերուկում ականատես ես լինում շինարարական եռուզեռի՝ նոր հյուրանոցներ են կառուցվում։
Անցած տարի Հայաստանում ԵՄ գրասենյակի բողոքի հիման վրա ՀՀ իրավապահները դրամաշնորհային միջոցները հափշտակելու դեպք բացահայտեցին:
Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ, օֆշորային պանամական սկանդալի մեջ ներքաշված Միհրան Պողոսյանը միայն պաշտոնազրկմամբ չի ազատվի։
Ինչպես հայտնի է՝ երբեմնի ազգային ավիափոխադրող «Արմավիա»-ն սնանկանալուց հետո դեռեւս չի մարել իր պարտքերը: Հիշեցնենք, որ «Արմավիայի» պարտատերերի ցուցակում առկա են 122 ֆիզիկական անձ եւ 27 ընկերություն: Ավիաընկերության միայն դոլարով արտահայտված պարտքը կազմում է մոտ 90 միլիոն, իսկ դրամով պարտքերի շարանը վերջ չունի:
Դեպքի վայր են մեկնել մարզային ՃԿԿ-ի օպերատիվ խումբը, մեկ մարտական հաշվարկ և հավելյալ 10 հրշեջ-փրկարար:
Մայիսի 6-ի լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը մնացել է անփոփոխ:
Հագուստը ստեղծելիս օգտագործվել է ձեռքի կարի տեխնոլոգիան: Ֆիրմային հագուստներով միջոցառմանը հանդես են եկել երգչուհիներ Banks-ը եւ Ժանել Մոնեն, դերասանուհիներ Վանեսա Հաջենսը եւ Սառա Ջեսիկա Փարքերը, ինչպես նաեւ «Նյու Յորք Ջայենթս» թիմի խաղացող Օդել Բեքհեմ կրտսերը:
Քաղաքային խորհուրդը հավանություն է տվել Իսպանիայի սոցիալիստական բանվորական կուսակցության առաջարկությանը՝ կերպարանափոխելու որոշ մունիցիպալ շենքերի պատերը՝ դրանք զարդարելով Սերվանտեսին նվիրված նկարներով:
Հայաստանի ազգային հավաքականի ու Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել գերմանական Բունդեսլիգայի հաջորդ տուրի մասին:
Զիդանի և Սիմեոնեի կենսագրություններն ուսումնասիրելու դեպքում կարող եք գտնել երկու մարզիչների շատ նմանություններ և տարբերություններ, սակայն հիմա ավելի կարևոր է այն, որ այս երկու մարզիչները կարողացել են պրոֆեսիոնալիզմի և քրտնաջան աշխատանքի շնորհիվ իրենց թիմերին հասցնել մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:
Չկա ավելի լավ բան, քան փոքրիկ խորհուրդ-լայֆհակերը, որոնք կարող են փոքր-ինչ կամ արմատապես բարելավել ձեր կյանքը հենց հիմա: Առաջարկում ենք հետևել այս լայֆհակերին և գտնել բարդ թվացող խնդիրների լուծումները:
Բոլորը, հատկապես կանայք, ցանկանում են երիտասարդ և գեղեցիկ տեսք ունենալ: Ժամանակի ընթացքում մաշկը կորցնում է իր ձգությունը, մազերի գույնը խամրում է և ավելանում են սպիտակ մազերը:
Քինգսթոնի (Օնտարիո, Կանադա) Քուինսի համալսարանի ինժեներներն ստեղծել են HoloFlex սմարթֆոնի նախատիպը: Սարքի տեսահեռարձակումը զետեղված է Human Media Lab լաբորատորիայի YouTube-էջում, որտեղ կատարվել է մշակումը:
Լա լիգայի ներկայացուցիչ թիմերը եվրոգավաթային ընթացիկ մրցաշրջանում 23.375 միավոր են հավաքել: Այս արդյունքով նրանք գերազանցել են 2013/14 մրցաշրջանի արդյունքը՝ 23.000:
«Որդիս և ընկերները քառօրյա պատերազմի ժամանակ անմիջապես ճակատ մեկնեցին, սակայն նրանց հետ վերադարձրեցին՝ պատճառաբանելով, որ նախապես չեն հաշվառվել: Վերադառնալուն պես նրանք հերթագրվեցին երկրապահների մոտ և գրեթե մեկ շաբաթ է՝ մեկնել են Արցախ: Տիգրանը մանկուց ինքնուրույն է եղել, կամային, բայց ոչ թե ագրեսիվ, այլ՝ լսող ու գնահատող: Այնպես որ՝ նա որոշումներ ընդունող և իրականացնող տղա է»:
«Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն չի պատրաստվում սպասել ևս մեկ տարի, եթե «Մանչեսթեր Յունայթեդը» թողնի Լուի Վան Գալին իր պաշտոնում:
«Մենք աշխատում ենք խորհրդարանում Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ու համապատասխան բանաձևի որդեգրման ուղղությամբ ու ասեմ, որ այս պահին բավական լավ է իրավիճակը: Հունիսի 2-ի լիագումար նիստում համապատասխան բանաձև է ներկայացվելու, մենք հիմա աշխատանքներ ենք տանում, որ այն հավանության արժան անա մեծամասնության կողմից: Ուրախ եմ, որ հունիսի 2-ին Գերմանիան ևս կճանաչի ցեղասպանությունը»,-ասաց Ալբերտ Վայլերը:
Ամբողջ աշխարհում օգտագործվում է մի միտք, թե իբր կինոն դրոշմված ժամանակն է, գրանցված ժամանակը, իսկ ես համարում եմ, որ ժամանակը չի գրանցվում ու չի դրոշմվում, այլ պարզապես կա մի ժամանակ, որի ընթացքում մենք ժապավենի վրա ինչ-որ բաներ ենք գրանցում: Ես այդ ժամանակի մասին եմ խոսում, որովհետև ժամանակը երբեք չի գրանցվում ժապավենի վրա, կինոն ժամանակի համար հիշողություն է: Հայերեն լավ խոսք կա, ասում են՝ գնում եմ կինոնկարահանման: Ի՞նչ է նշանակում՝ նկարահանում:
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն իր կարծիքն է հայտնել Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում «Վիլյառեալի» նկատմամբ տարած հաղթանակի մասին (3:0):
«Շատ ուրախ ենք, որ հիմա մարդիկ տարբերելով են պատվիրում, ասենք Ուրֆայի կամ Տիգրանակերտի քեբաբ: Մենք էլ փնտրել, գտել ենք այնպիսի հին հայակական ճաշատեսակների պատրաստման եղանակներ, որ ամբողջ աշխարհում հատուկենտ մարդիկ միայն գիտեն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Արծիվը:
«Միանշանակ այստեղ խոսք չի գնում այն մասին, որ կառավարությունը հավանության է արժանացրել օրինագիծը: Այն կուղարկվի Ազգային ժողով, որտեղ կիրականացվեն ստանդարտ քննարկումներ: Ինձ հասկանալի չէ այս աժիոտաժը և թյուրըմբռնումը, քանի որ սա չորրորդ անգամ է, որ ես ներկայացնում եմ կառավարությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու ընդդիմադիրների նմանատիպ օրենսդրական նախաձեռնությունների ժամանակ»,-ասել է ԱԳ փոխնախարարը:
Ինչպես հաղորդում է As-ը, «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը որոշել է թողնել Զինեդին Զիդանին թիմի գլխավոր մարզչի պաշտոնում:
Կասկածից վեր է, որ միջազգային հանրությունը վաղ թե ուշ ճանաչելու է Ղարաբաղի անկախությունը։ Այսպիսի համոզում արտահայտելու հիմք է ծառայում այն պարագան, որ աշխարհը, հանձինս Մինսկի խմբի համանախագահության եւ անձամբ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների, արդեն իսկ ճանաչել է հանրաքվեի միջոցով ինքնորոշվելու Ղարաբաղի ժողովրդի իրավունքը։
Իհարկե, չենք կարող ժամանակին դեմ գնալ, սակայն կարող ենք անել այնպես, որ այդ ժամանակը չարտացոլվի մեր դեմքի վրա: Եվ պարտադիր չէ դա անել վիրահատական միջամտությամբ, կարելի է նույն արդյունքները ստանալ նաև բնական միջոցներով:
«Եղունգների ուտելի լաքի բաղադրատոմսը բացառիկ է եւ հատուկ ստեղծվել է, որպեսզի պահպանվի համը: Սակայն այն նաեւ եղունգների սովորական փայլուն լաքի տեսք ունի»,- ասել է Ջոն Կոյը՝ Ogilvy գովազդային գործակալության կրեատիվ տնօրենը, որն զբաղվում է արտադրանքի առաջմղմամբ:
Շատ դժվար խաղ էր, լուրջ մրցակից: Մեր կողմից մեծ ցանկություն կար, և մենք մեր բարձրության վրա էինք: Արդյունքը գրեթե միշտ մեր կողմն էր, և դա շատ օգնեց մեզ: Ընդմիջումից հետո ուղղակի պետք էր ճիշտ ղեկավարել խաղը: Մենք ավելի շատ էինք վերահսկում գնդակը, իսկ գոլը մեզ թևեր տվեց:
Մայիսի 6-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի նախագահությամբ կայացել է դեղագործության և բիոտեխնոլոգիաների ոլորտային խորհրդի նիստը
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Սպառողական ապրանքները 12 ամսվա կտրվածքով էժանացել են 0.3%-ով