Բաժիններ՝

34 լայֆհակ՝ կյանքն ավելի հեշտ դարձնելու համար

Չկա ավելի լավ բան, քան փոքրիկ խորհուրդ-լայֆհակերը, որոնք կարող են փոքր-ինչ կամ արմատապես բարելավել ձեր կյանքը հենց հիմա: Առաջարկում ենք հետևել այս լայֆհակերին և գտնել բարդ թվացող խնդիրների լուծումները:

1. Եթե ուզում եք կնոջից հարցնել նրա տարիքը, բայց չեք ուզում անքաղաքավարի մարդու տպավորություն թողնել, ապա հարցրեք, թե արևելյան հորոսկոպով ի՞նչ կենդանու տարում է նա ծնվել: Ըստ տրամաբանության՝ ավելացրեք կամ պակասեցրեք 12 տարի և կստանաք արդյունքը:

2. Հյուրանոցային համարում էլեկտարականությունը միացնելու համար կարող եք օգտագործել ցանկացած պլաստիկ քարտ:

3. Եթե ուզում եք արագ սառեցնել թեյը կամ սուրճը, ապա բաժակի մեջ դրեք կա՛մ 3-4 թեյի, կա՛մ էլ 1-2 ճաշի գդալ:

Կարդացեք նաև

4. Պլաստիկե շշի փողով կարելի է չափել մեկ բաժին սպագետին, և ոչ մի գրամ ավելի:

5. Նկարեք սառնարանի պարունակությունը սուպերմարկետ գնալուց առաջ, որպեսզի նորից չգնեք այն, ինչ ունեք:

6. Փոքր սեղանի վրա շատ սնունդ տեղավորելու համար դասավորեք սպասքը երկու շարքով՝ օգտագործելով երկարավուն սպասք:

7. Որպեսզի կտրատված պանիրը չչորանա սառնարանում, պարզապես կտորների վրա բուսական յուղ քսեք:

8. Եթե տաքացնեք թավան աղով, ապա ուտելիքը չի կպչի թավային:

9. Լցակայաններում պատի վրայի սլաքը ցույց է տալիս, թե որ կողմից են տեղակայված խողովակները:

10. Ճանապարհորդության համար ճամպրուկը հավաքեք ոչ թե՝ «ի՞նչ պետք է վերցնել» հարցով, այլ հարցրեք ինքներդ ձեզ՝ առանց ինչի՞ ես չեմ կարող:

paraganer

11. Փայտե կահույքի հետքերը վերացնելու համար օգտագործեք մաքրած ընկույզ:

12. Նախատեսել եք վերանորոգո՞ւմ: Ներկի տուփի վրա կապեք ռետինե պարան: Այդ միջոցով մի քանի անգամ ավելի հեշտ կլինի մաքրել վրձնի վրայի ներկը:

13. Որպեսզի խմբակային նկարում մարդիկ չթարթեն աչքերը, ասացեք նրանց, որպեսզի բացեն աչքերը մինչև 3-ը հաշվելուց հետո:

foto

14. Եթե դուք նկատում եք, որ ինչ-որ կայքում թվերը սովորականից մեծ են, ապա պարզապես սեղմեք CTRL + 0: Այսպիսով կվերականգնվեն նորմավորված չափսերը:

15. Եթե ուզեք եք ինքնաթիռում դիտել ֆիլմն ականջակալներով, ապա պարզապես մինչև վերջ մի մտցրեք դրանք: Այդպես ձայնը կլինի ստերեո:

16. Տեղափոխվել եք նոր բնակարան, որտեղ չկա՞ պահարան, պարզապես ամրացրեք քիվը պատին և կախեք այնտեղ հագուստը:

17. Եթե բնակարանի լույսերն անջատվել են, բայց հեռախոսը լիցքավորված է, ապա շշի և հեռախոսի միջոցով կարող եք ստանալ լուսամփոփ: Դրեք շշի բերանը հեռախոսի լուսավորման կետի վրա և միացրեք հեռախոսի լուսավորությունը:

18. Եթե չեք ընտրել՝ ինչ նվիրել կնոջը, ապա ասեք, որ գնել եք նրա համար նվեր, և առաջարկեք գուշակել՝ ինչ: Թվարկված պատասխաններն այն նվերներն են, որոնք ուզում է կինը:

19. Օգտագործեք Alt + միացությունը՝ Google Drive-ում պահանջվող գործառույթն արագ գտնելու համար:

20. Եթե ուզում եք ինչ-որ բան տալ ծանոթին, ապա նկարեք նրան այդ իրով: Այդպես դուք երբեք չեք մոռանա՝ ինչն ում եք տվել:

21. Միշտ պահպանեք նկարների կրկնօրինակները iCloud կամ Google+ համակարգերում:

22. Եթե ուզում եք բանկոմատից ստանալ գումարը փոքր արժեք ունեցող թղթադրամներով, ապա հանեք գումարը մաս-մաս:

23. Եթե Skype conversation-ում տաք /set options +HISTORY_DISCLOSED հրահանգը, ապա նոր օգտատերերը կարող են կարդալ հին նամակները:

24. Եթե ուզում եք, որ հեղուկը սառնարանում արագ սառչի, ապա փաթաթեք տարան թաց սրբիչով:

25. Արտակարգ իրավիճակներում կարող եք այրել մեղրամոմը: Մեկ կտորը կարող է այրվել 30 րոպե:

26. Եթե ուզում եք ստանալ ձվածեղի իդեալական կլորներ, ապա օգտագործեք սոխի միջուկ:

27. Wi-Fi-ի որոնման միջոցով կարող եք պարզել՝ միայն ձե՞ր բնակարանի լույսն է անջատվել, թե՞ բոլորինը:

28. Եթե ուզում եք սովորականից արագ լիցքավորել հեռախոսը, ապա միացրեք ինքնաթիռի ռեժիմը:

heraxos

29. Եթե չեք ուզում կորցնել հագուստի կոճակները, պատեք դրանք եղունգների թափանցիկ լաքով:

30. Լայֆհակ տղամարդկանց համար: Կանանց համար նախատեսված ածելիներն ավելի երկար կարելի է գործածել, և դրանք ավելի սուր են:

31. Կրակը վառելու համար թղթի փոխարեն կարելի է օգտագործել չիպսեր: Դրանք շատ լավ են այրվում:

32. Որպեսզի ներկով աշխատելուց հետո ձեռքերը հեշտ լվացվեն, քսեք դրանց վրա ցանկացած ձեռքի կրեմ:

33. Օդանավակայանում գրանցվեք վերջինը: Այսպես երկար չեք սպասի բոլոր ուղևորներին:

34. Որպեսզի առավոտյան հեշտ արթնանաք, ապա ուժեղ փակեք աչքերը 20 վայրկյան և հետո արագ բացեք:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս