Բաժիններ՝

KFC-ն տապակած ճտի համով եղունգների լաք է առաջարկել

KFC արագ սննդի կետերի ցանցը, որը մասնագիտանում է հավից պատրաստված ճաշատեսակների բնագավառում, տապակած ճտի համով եղունգների լաք է թողարկել երկու տարբերակով՝ Original («Օրիգինալե) եւ Hot & Spicy («Սուր համեմունքներով»). Կոսմետիկական միջոցի թեստային խմբաքանակն առայժմ վաճառքի Է հանվել միայն Հոնկոնգում, հաղորդում է Adweek-ը:

«Եղունգների ուտելի լաքի բաղադրատոմսը բացառիկ է եւ հատուկ ստեղծվել է, որպեսզի պահպանվի համը: Սակայն այն նաեւ եղունգների սովորական փայլուն լաքի տեսք ունի»,- ասել է Ջոն Կոյը՝ Ogilvy գովազդային գործակալության կրեատիվ տնօրենը, որն զբաղվում է արտադրանքի առաջմղմամբ:

Բեժագույն կամ նարնջագույն երանգով լաքը, որը պատրաստված է բնական բաղադրատարրերից, քսելուց հետո արագորեն չորանում Է եւ որոշ ժամանակ պահպանում է իր համային հատկությունները:

KFC-ն արագ սնունդի կետերի ցանց է, որը 1930 թվականին հիմնադրվել է Քենթուկիի նահանգում (ԱՄՆ) ձեռնարկատեր Հառլանդ Սանդերսի կողմից: Մասնագիտանում է հավից պատրաստված ճաշատեսակների բնագավառում, ինչպես նաեւ առաջարկում է կարտոֆիլ-ֆրի, պաղպաղակ եւ անուշեղեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս