Բաժիններ՝

Դեղագործության և բիոտեխնոլոգիաների խորհրդի նիստում քննարկվել են ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված խնդիրները

Մայիսի 6-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի նախագահությամբ կայացել է ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության դեղագործության և բիոտեխնոլոգիաների ոլորտային խորհրդի նիստը` խորհրդի անդամների, տասնյակից ավելի ոլորտային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Նիստի ընթացքում քննարկվել են օրակարգային հարցեր. ներկայացվել են դեղագործության և բիոտեխնոլոգիաների ոլորտի 2012-2016թթ. Գործողությունների ծրագրի ընթացքը, Համաշխարհային բանկի «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածք» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքները:

Մտքերի փոխանակության միջոցով բարձրաձայնվել են ոլորտին առնչվող օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը, արտահանման խթանմանն ուղղված քայլերի ձեռնարկման հրատապությունը, ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված խնդիրները, մասնագետների ուսուցման և վերապատրաստաման հետ կապված հարցեր:

Ոլորտի լիազոր մարմնի` առողջապահության նախարարության հետ, ըստ խորհրդի առաջարկի, կկազմակերպվեն քննարկումներ` բարձրացված հարցերին համատեղ աշխատանքով արդյունավետ լուծումներ գտնելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս