Պերեսը որոշել է թողնել Զիդանին «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում
Ինչպես հաղորդում է As-ը, «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը որոշել է թողնել Զինեդին Զիդանին թիմի գլխավոր մարզչի պաշտոնում:
«Ֆլորենտինոն որոշումը կայացրել է մի քանի շաբաթ առաջ: Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալը ոչ մի կերպ չի ազդել իրավիճակի վրա»,- ասել է մադրիդյան ակումբի նախագահին մոտիկ աղբյուրը:
Նշվում է, որ Պերեսին դուր է գալիս հոյակապ մթնոլորտը, որը տիրել է թիմում ֆրանսիացի մարզչի օրոք:
«Զիդանը ստիպված էր «Ատլետիկոյից» կրած պարտությունից հետո ծանր շրջան անցնել, և Պերեսին հիացրել էր մարզչի տոկունությունը և այն, թե ինչպես նա թիմը դուրս բերեց ծանր իրավիճակից»,- ասել է աղբյուրը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը