Բաժիններ՝

H&M-ը բյուջետային հագուստներ է ստեղծել հայտնիների համար

H&M ընկերությունը, որը թողարկում է բյուջետային սեգմենտի հանդերձներ եւ աքսեսուարներ, մի քանի հագուստ է ստեղծել կոստյումի Գալա Ինստիտուտի համար, որը հայտնի է նաեւ որպես Met Gala:

Հագուստը ստեղծելիս օգտագործվել է ձեռքի կարի տեխնոլոգիան: Ֆիրմային հագուստներով միջոցառմանը հանդես են եկել երգչուհիներ Banks-ը եւ Ժանել Մոնեն, դերասանուհիներ Վանեսա Հաջենսը եւ Սառա Ջեսիկա Փարքերը, ինչպես նաեւ «Նյու Յորք Ջայենթս» թիմի խաղացող Օդել Բեքհեմ կրտսերը:

Զգեստներն պիջակները վաճառքի չեն հանվի. դրանք կարվել են մեկական օրինակով:

H&M-ը մասս-մարկետ սեգմենտում կանանց, տղամարդկանց եւ մանկական հագուստի, կոշիկի ու աքսեսուարների, ինչպես նաեւ տան համար նախատեսված ապրանքների արտադրող ու ռիթեյլեր է: Ընկերությունը 1947 թվականին հիմնադրվել է Շվեդիայում, կենտրոնակայանը գտնվում է Ստոկհոլմում: 2004 թվականից համատեղ լիմիտավորված հավաքածուներ է ստեղծում հայտնի դիզայներների եւ նորաձեւության տների, այդ թվում՝ Կառլ Լագերֆելդի, Ստելա Մաքքարթնիի, Versace-ի եւ Balmain-ի հետ: H&M Group-ի մեջ նաեւ մտնում են COS, Monki, & Other Stories, Weekday, Cheap Monday հագուստի բրենդները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս