
««Լիվերպուլը» փայլուն խաղաց». Յուրգեն Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն իր կարծիքն է հայտնել Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում «Վիլյառեալի» նկատմամբ տարած հաղթանակի մասին (3:0):
«Հրաշալի երեկո, իմ թիմի փայլուն խաղը: Ա՛յ սա խաղ էր: Առաջին կես ժամը շատ էմոցիոնալ էր, և դա հոյակապ էր: Առաջին խաղակեսի վերջին 15 րոպեներին մենք մի փոքր կորցրինք հանգստությունը:
Երկրորդ խաղակեսում մենք պետք է շարունակեինք էմոցիոնալ ֆուտբոլ խաղալ, բայց պետք է օգտագործեինք նաև խելքը: Փայլուն ստացվեց:
Բոլորը խոսում էին այս թիմի մասին, երբ ես եկա: Խոսակցություններ էին գնում մակարդակի և անհաջող տրանսֆերների մասին: Իսկ ես եկա այստեղ, որովհետև կարծում էի, որ սա գերազանց թիմ է: Եվ ահա մենք եզրափակչում ենք և երկարաձգեցինք մեզ համար մրցաշրջանը»,- ասել է Կլոպը BT Sport-ի եթերում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը