Բաժիններ՝

Կյանքը շարունակում է էժանանալ՝ ըստ ԱՎԾ-ի

Հայաստանում սպառողական ապրանքների գները, ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, շարունակում են նվազել։

Այսպես, 2016 թվականի ապրիլին սպառողական գների ինդեքսը եղել է 99.7 (նախորդ տարվա ապրիլի համեմատ)։ Սա նշանակում է, որ սպառողական ապրանքները 12 ամսվա կտրվածքով էժանացել են 0.3%-ով։

Այդ թվում, սպառման ապրանքներն էժանացել են 0.4%-ով, պարենային ապրանքները՝ 0.5%-ով, ոգելից խմիչքն ու ծխախոտը՝ 0.1%-ով, ոչ պարենային ապրանքները՝ 0.7%-ով, ծառայությունները՝ 0.1%-ով։

Իսկ այս տարվա առաջին եռամսյակի միջինացված գների տեսանկյունից՝ գնանկումն ավելի զգալի է։ Ըստ ԱՎԾ-ի, սպառողական ապրանքների գները 2016 թվականի հունվար-մարտին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել են 1.5%-ով։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս