Մոսկվան հաստատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացին աջակցելու պատրաստակամությունը, տվյալ թեման դուրս չի գալիս օրակարգից:
Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում շարունակվում է Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով դատական քննությունը: Նիստի ընթացքում ներկայացվեցին փորձարարության արդյունքները:
Երևանի Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մայիսի 6-ին մեծարման և խրախուսման արարողություն էր։ Պարգևատրվել են ապրիլին ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ մասնագիտական պարտքը կատարած բժիշկներ, Հայրենական մեծ պատերազմի բժիշկ-վետերաններ, ինչպես նաև մարտական գործողությունների ժ ամանակ խիզախությամբ աչքի ընկած զինծառայողներ։ Միջոցառումը կազմակերպել էին ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը և «Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ-ն։
Վիրավորում ստացած և հիվանդանոցում գտնվող զինծառայողը ներկայացնում է ուսադիրը, որը մարտի դաշտում հանել է ադրբեջանցի զինծառայողի ուսերից:
Քաղբանտարկյալ, պահեստազորի գնդապետ, Արցախյան պատերազմի հայտնի դաշտային հրամանատար Վոլոդյա Ավետիսյանը միացել է Հայրենիքի պաշտպանության կամավորների ցուցակագրում կազմակերպելու վերաբերյալ «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպության նախաձեռնությանը և իր դիմումի համաձայն ընդգրկվել է կամավորների ցուցակում:
ԱՄՆ-ը կարևոր է համարում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղության մեծ համաձայնագրի վրա աշխատանքը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողերը պետք է խստորեն պահպանեն կրակի դադարեցման մասին համաձայնագիրը՝ հակամարտության բազմակողմ, խաղաղ կարգավորմանը հասնելու համար:
Վերջին շրջանում պայմանավորվածությունները սպառնալիքի տակ էին հայտնվել Հալեպի շրջանում թեժ մարտերի պատճառով, որտեղ երկու շաբաթում մոտ 300 մարդ էր սպանվել:
Մոտեցումները, որոնք օգտագործվում են, չեն համապատասխանում հայաստանյան իրականությանը
«Սևիլիան» կարող է հաղթել Եվրոպայի լիգան 3-րդ անգամ անընդմեջ: «Լիվերպուլը» կխաղա Եվրոպայի լիգայի եզրափակչում առաջին անգամ. ավելի վաղ թիմը 3 անգամ նվաճել է ՈւԵՖԱ-ի գավաթը (վերջին անգամ՝ 2001թ.):
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքը:
Ադրբեջանը ստիպված կլինի դիմել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ռազմական ճանապարհին, եթե հայկական կողմը չկատարի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը:
«Մոսկվան և Բաքուն թերագնահատեցին Հայաստանում ներքաղաքական իրավիճակը հիմա ու մինչ օրս էլ այն վատ են պատկերացնում»,- կարծում է հետխորհրդային տիրույթի երկրների հարցով փորձագետ Արկադի Դուբնովը:
Ռուբիկ Հակոբյանը դիմեց պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանին՝ օրենսդրական նախաձեռնության քննարկումը հանձնաժողովի նիստի օրակարգաից հանելու հարցով:
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 6-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Յուրի Հայրապետյանը նշանակվել է ԼՂՀ Նախագահի խորհրդական։
Մայիսի 6-ին, ժամը 11.03-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղի գերեզմանատան հարակից ոռոգման ջրանցքում հայտնաբերվել է քաղաքացու դի. դին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում «Սևիլիան» «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում ընդունեց «Շախտյորին»: Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով` 3:1 հաշվով:
Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանին:
Մայիսի 5-ին, ժամը 15:00-ին Nissan Terrano (պետհամարանիշը 23 АР 333) ավտոմեքենայի վարորդը Նորագավիթ-Երևան վազուրդու պահպանվող գծանցում՝ նույնիսկ չարգելակելով, բարձր արագության վրա հարվածել էր արդեն փակված ուղեփակոցին, ինչից հետո արագ անցել էր երկաթուղային գծերը և հեռացել դեպքի վայրից: Բախման արդյունքում շրջվեց երկաթուղային գծանցի ուղեփակոցը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ խորհրդի հերթական նիստը
Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում «Լիվերպուլն» իր դաշտում ջախջախեց «Վիլյառեալին» 3:0 հաշվով:
Մոտավորապես յուրաքանչյուր հինգերորդ ամերիկացին կարծում է, որ Ռուսաստանը լուրջ սպառնալիք է ներկայացնում իր երկրի համար: Այս մասին են վկայում սոցիոլոգիական հարցման արդյունքները, որ անցկացրել են CNN հեռուստաալիքն ու ORC հետազոտական ծառայությունը:
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ պատրաստվել է տեսանյութ՝ նվիրված ԼՂ հիմնախնդրին:
Դավութօղլուն, իմանալով այդ մասին, զանգահարել է Էրդողանին ու ասել այդ մասին` նշելով, որ կուսակցական ընկերներն ասում են, որ էրդողանի հրահանգով է դա, էրդողանն էլ ասել է, որ դա նորմալ է, նրանց ղեկավարն ինքն է։ Դավութօղլուն էլ ասել է` ուրեմն դուք իմ ղեկավա՞րն էլ եք, ու որոշել է հրաժարական տալ»։
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հրաժարականը ոչ մի կերպ չի ազդի ԱՄՆ-ի և Թուրքիայի համագործակցության վրա: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստը:
Ախուրյանի «Մոր ու մանկան հիվանդանոց»-ում մայիսի 6-ին առավոտյան 6:00-ին լույս աշխարհ է եկել Թալիշում ապրիլի 3-ին զոհված Հրաչ Գալստյանի եւ Անուշ Օհանյանի դուստրը:
ՀՀ ԱԺ պատգամավորը ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հաղորդում է տվել այն մասին, որ «analitik.am» լրատվական կայքի տնօրենը կայքում պարբերաբար իր անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաև իր` որպես ԱԺ պատգամավորի գործունեությանը վերաբերող սուտ տեղեկատվություններ, զրպարտություններ և վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ է ունեցել իր հետ, և նմանօրինակ հրապարակումները չդադարեցնելու ու հետագայում նույնաբովանդակ այլ հոդվածներ հրապարակելու սպառնալիքով՝ իրենից պահանջել է յուրաքանչյուր ամիս վճարել 300 հազ. ՀՀ դրամ:
«Եթե հանկարծ թուրքի հետախուզական կամ հարվածային խումբ եկավ, հասավ խոհանոց, չպիտի՞ ի վիճակի լինի գոնե ինքն իրեն այդ պահին պաշտպանել։ Կարճ ասած, այդ հարցը ես միշտ փակում եմ՝ հիսունից ավելի տարիք ունես, կներես, գնա զինկոմիսարիատ դիմիր, վատառողջ ես, կներես գնա զինկոմիսարիատ դիմիր, զինկոմիսարիատը համարյա ամեն մարդու էլ տանում է»։
Հունաստանում այսօր համընդհանուր երկօրյա գործադուլ է սկսվել՝ ուղղված կառավարության առաջարկած կենսաթոշակային և սոցիալական ապահովագրության բարեփոխումների, ինչպես նաև միջազգային վարկատուների պահանջով հարկերի բարձրացման դեմ:
ՀՀ առողջապահության նախարարության մասնագիտական խումբը մայիսի 5-ին իրականացրել է դեղերի մանրածախ գների մշտադիտարկում: