Բաժիններ՝

Մանդարինից դիմակներ՝ մաշկի երիտասարդացման համար

Իհարկե, չենք կարող ժամանակին դեմ գնալ, սակայն կարող ենք անել այնպես, որ այդ ժամանակը չարտացոլվի մեր դեմքի վրա: Եվ պարտադիր չէ դա անել վիրահատական միջամտությամբ, կարելի է նույն արդյունքները ստանալ նաև բնական միջոցներով:

Արդյունքի կարելի է հասնել կանոնավոր կերպով արտաքինի մասին հոգ տանելու միջոցով: just-lady կայքն առաջարկում է հետևել արևելյան մի մեթոդի:

Արևելյան երիտասարդացնող այս մեթոդը կոչվում է կոհինհինա, որի հիմքում ընկած են մանդարինի երիտասարդացնող հատկանիշները:

Մանդարինը հարուստ է վիտամին A և C-ով: Այս միրգն ակտիվորեն խթանում է կոլագենի արտազատումը և վերացնում է մաշկի անհարթությունները: Մանդարինի դիմակներն օգտագործվում են մաշկը երիտասարդացնելու համար: Այն ձգում և թարմացնում է մաշկը:

Այս մեթոդն իրենից ներկայացնում է պրոցեդուրաների 4-օրյա կուրս: Այս 4 օրերի ընթացքում պետք է կանոնավոր կերպով մանդարինի դիմակներ օգտագործել: Կուրսը խորհուրդ է տրվում կրկնել ամիսը 2 անգամ:

Օր առաջին

Անհրաժեշտ է

  • 1 մանդարինի կեղև
  • 3 գդալ բնական յոգուրտ
  • 2 գդալ վարսակի ալյուր

Մանդարինը մաքրեք: Կեղևը մանրացրեք և բլենդերով խառնեք յոգուրտի և վարսակի ալյուրի հետ:

Դիմակը քսեք դեմքին և պարանոցի հատվածին: Խուսափեք աչքերին մոտ հատվածներից: Դիմակը թողեք մնա 10 րոպե, ապա մեղմորեն փիլինգ մերսում կատարեք: Թողեք դիմակը դեմքին մնա ևս 10 րոպե, ապա մաքրեք տաք ջրով:

Օր երկրորդ

Անհրաժեշտ է

  • ¼ բաժակ տաք կաթ
  • 1 գդալ խմորիչ
  • 1 մանդարին
  • 1 կտոր ցորենի հաց

Մանդարինի հյութը քամեք, խառնեք տաք կաթով: Ավելացրեք հացի կտորներն ու խմորիչը: Լավ խառնեք: Ստացված խառնուրդը քսեք դեմքին: Թողեք մնա 20 րոպե, 20 րոպե անց տաք ջրով լվացեք:

Օր երրորդ

Անհրաժեշտ է

  • 3 թարմ թուզ
  • 1 մանդարին
  • 1 ձվի սպիտակուց

Թուզի խյուս պատրաստեք, խառնեք մանդարինի հյութով, հարեք ձվի սպիտակուցը և զգուշորեն խառնեք խյուսի հետ: Ստացված խյուսը քսեք դեմքին և թողեք մնա 30 րոպե: Ապա լվացեք դիմակը տաք ջրով:

dimak

Օր չորրորդ. Դեմքի խոնավեցում

  • 4 ճ/գ վարսակի ալյուր
  • 4 թ/գ մեղր
  • 2 մանդարին
  • 1 ճ/գ ձիթապտղի յուղ

Բոլոր բաղադրիչները լավ խառնեք: Ստացված խյուսը քսեք դեմքին: Թողեք մնա 5 րոպե, ապա շրջանաձև շարժումներով մերսեք դեմքը և թողեք մնա այդպես ևս 10 րոպե: Ապա մաքրեք դիմակը տաք ջրով:

Ուշադրությո՛ւն:

Բոլոր պրոցեդուրաները պետք է կատարել քնելուց առաջ: մանդարինի դիմակները չի կարելի դնել առավոտյան կամ ցերեկը: Եթե նույնիսկ ցերեկն եք կատարել պրոցեդուրան, խուսափեք արևի ուղիղ ճառագայթներից:

Դիմակները կրկնեք 2 շաբաթը մեկ անգամ:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս