Երևանաբնակ սիրիահայերի սոցիալական աջակցության ծրագրերի մասին զեկուցումով հանդես եկավ Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը: Նա հանգամանորեն ներկայացրեց 2012- 2016թթ. երևանաբնակ սիրիահայերի սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ կատարված աշխատանքները:
Դեպքերի ժամանակ ոչ մի կին չփորձեց իր տղային հետ կանչել բանակից, ոչ մի կին չուզեց ընտանիքի հետ գնալ երկրից: Մենք Սաթենիկներ, Այծեմնիկներ ունեցող ազգ ենք, բայց, ցավոք, իշխանության մակարդակում չունենք կին գործիչներ, որոնք կանգնած են հայ զինվորի կողքին,- ասում է Սոֆյա Հովսեփյանը:
Երեկ՝ մայիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:40-ի սահմաններում «Կազիրոկ» սրճարանում ծեծի է ենթարկվել «ԱԼՖԱ-ԴԵԼՏԱ» անվտանգության ծառայության աշխատակից, 42-ամյա Գարիկ Ալեքսանյանը:
Պատերազմական իրավիճակում ակնհայտ է, որ կգտնվեն պետություններ, տարբեր պետությունների նախագահներ, որ կմիանան մեզ եւ կճանաչեն Ղարաբաղի անկախությունը: Ուրեմն վերջ, դու կգնաս այդ ճանապարհով: Ես կողմնակից եմ բանակցությունները վերսկսելուն, վստահության մթնոլորտ ստեղծելուն, բայց խոսքը գնում է կոնկրետ իրավիճակի մասին, այսօր իրավիճակը այն է, որ պետք է զսպել Ադրբեջանին:
Այսօր առավոտյան` ժամը 06:10-ին, Ախուրյանի Մոր ու մանկան հիվանդանոցում լույս աշխարհ է եկել Թալիշում ապրիլի 3-ին զոհված Հրաչ Գալստյանի եւ Անուշ Օհանյանի դուստրը:
«Բեզ ժերտվ միռա նե բիվայետ»,- «Հրապարակ» թերթի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ, օրերս Հայաստան վերադարձած գործարար Տիգրան Արզաքանցյանը՝ անդրադառնալով ազատագրված տարածքները հանձնելու մասին իր կուսակից Հերմինե Նաղդալյանի հայտարարությանը:
ՀՀ իշխանությունն ինչո՞ւ է մեր բանակը զինում միայն ՌԴ-ից գնած զինտեխնիկայով։ Նախօրեին ԱԺ-ում պաշտպանության նախարարի և մի խումբ պատգամավորների փակ հանդիպման ժամանակ նման հարց է տրվել Սեյրան Օհանյանին։
«Միացյալ Նահանգները, ամբողջ միջազգային հանրության հետ միասին, չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը: Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի միայն համապարփակ կարգավորման ենթատեքստում: Այսպիսով, մենք կոչ ենք անում կողմերին կարգավորման սեղանի շուրջ հավաքվել բարի կամքով՝ այդ նպատակներին համապատասխանող կարգավորման հասնելու համար»:
Սեյրան Օհանյանի հետ փակ հանդիպման ժամանակ պատգամավորները ցանկացել են իմանալ, թե ինչ վիճակ է Նախիջեւանի ուղղությամբ, որովհետեւ հասարակության մեջ խոր անհանգստություն կա այդ առնչությամբ. շատ է խոսվում Թուրքիայի` Արարատյան դաշտ «մուտք» գործելու մասին։
Եվրոպական միությունը չի կարող գնատական տալ Թուրքիայի վարչապետի պաշտոնից Ահմեդ Դավութօղլուի հեռանալուն, ինչպես նաև թե դա ինչպես կազդի փախստականների հարցով ԵՄ-Թուրքիա համաձայնագրի վրա:
Մայիսի 5-ի լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը մնացել է նույնը:
Բուժակը տեղեկացրեց, որ առաջնագծում վիրավոր ունենք: Մենք միանգամից ճանապարհվեցինք: Պետք է էվակուացնեինք զինծառայողին, սակայն տեղ հասնելուն պես պարզվեց, որ սա հակառակորդի հերթական հարձակումը չէ, այլ այն, ինչին նա նախապատրաստվել է քսան տարուց ավելի: Չշփոթվեցինք:
Արգենտինայի հավաքականի մարզչական կազմում երկար ժամանակ աշխատած Կարլոս Դիբոսը կարծիք է հայտնել արգենտինացիների ավագ Լիոնել Մեսսիի և հավաքականում նրա դերի մասին:
Աճուրդի տանն ակնկալում են դրա դիմաց ավելի քան 70 մլն դոլար ստանալ սակարկություններում, որոնք նշանակված են հունիսի 29-ին:
ԱՄՆ-ում մշակել են աշխարհում առաջին ռոբոտը, որը վիրահատությունների ընթացքում որոշակի գործառույթներ ավելի լավ է կատարում, քան վիրաբույժի ձեռքերը:
Facebook սոցիալական ցանցը շատերի համար արտադրողականության թշնամին է: Պետք է պարզապես մեկ րոպեով մուտք գործել ցանց՝ հետևելու նորությունների պատին, և սկսվում է միքանիժամյա ուղևորությունը՝ ընկերների նկարներից ու գրառումներից սկսած՝ մինչև զանազան թեստեր և խաղեր:
«ՊՍԺ»-ի ղեկավարությունը շարունակում է պայքարը Եվրոպայի ամենաուժեղ ֆուտբոլիստների համար: Այն պահից, երբ Իբրահիմովիչը հասկացրեց, որ չի պատրաստվում երկար մնալ «ՊՍԺ»-ում, ակումբի ղեկավարությունը սկսեց ակտիվորեն քայլեր ձեռնարկել Իբրահիմովիչին փոխարինող գտնելու համար:
Արցախում զոհված զինծառայող Վիկտոր Յուզիխովիչը մոր հիշողության մեջ կմնա՝ որպես փայլող աստղ: Տղան հողին հանձնվեց հենց մոր ծննդյան օրը՝ ապրիլի 8-ին:
Այն հայ-թուրքական հարաբերությունների մասին պատմող միակ վավերագրական պրոֆեսիոնալ ֆիլմն է:
Կառավարության հավանությանն է արժանացել «Հարկերի մասին», «Մաքսային կարգավորման մասին» և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը
Մադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը խոսել է Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասին: Ըստ Ռամոսի՝ բարդ խաղ է սպասվում, բայց իրենք կանեն ամեն հնարավորը՝ հաղթելու համար: Ռամոսը նշել է, որ շատ հարգում և սիրում է «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեին:
Նախկին ամուսինս ինձ փախցրել է, երբ 18 տարեկան էի, իր հետ չէի ուզում ամուսնանալ, իրեն ընդհանրապես չէ ճանաչում, փախցնելու օրն եմ տեսել: Ամոթ էր, որ հետ գայի: Ինձ բերեց իրենց տուն, ծառայության մեջ էր, գնաց, վեց ամիս հետո վերջացրեց, էկավ:
Շների կռիվը շատ տարածված էր Հայաստանում, երբ երկիրը գտնվում էր ԽՍՀՄ-ի կազմում:
ԿԲ-ի դրամավարկային քաղաքականության ծրագրի գնահատականները համահունչ են կառավարության մակրոտնտեսական ծրագրերով նախատեսվող ուղղություններին
Չնայած մրցակիցների ֆինանսներին՝ «Լեսթերի» գլխավոր մարզիչը ցանկանում է պահպանել ֆուտբոլիստներին:
Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է ՀՀ առողջապահության և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարներին հետևել այդ գործընթացին:
«Եգիպտոս, Սկանդինավիա, Նորվեգիա, Դանիա, Լեհաստան, Գերմանիա, Շվեյցարիա և, իհարկե, Հայաստան՝ երկրներ, որոնց արվեստագետներին ես ներկայացնում եմ այս ցուցահանդեսի ընթացքում: Մշակութային երկխոսությունը կայանում է նրանում, որ մի երկրում ներկայացնում եմ այլ երկրների մշակութային գործիչների: Եվ այդպես՝ տարբեր երկրներում: Ի դեպ, շատ դժվար է արվեստագետներին համոզել, որ լուսանկարվեն: Պետք է կարողանալ նրանց հետ խոսել, հասկանալ, որ նրանք քեզ թույլ տան մտնել իրենց աշխարհ և լուսանկարել այն»:
Քիչ հետո կկայանան Եվրոպա լիգայի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի պատասխան հանդիպումները:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եւ նրա տիկինը՝ Միշելը, մայիսի 4-ին՝ «Աստղային պատերազմների» օրը, պարել են R2-D2 դրոիդի եւ կայսերական գրոհիչների հետ:
«Լեսթերը» հետաքրքրված է Մյոնհենգլադբախի «Բորուսիայի» կիսապաշտպան Տորգան Ազարի ծառայություններով: