Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, մայիսի 4-ին, ժամը 09.30-ին, Երևանի Նոր Արեշի 5-րդ փողոցի թիվ 11 տնից բերման են ենթարկել 1975 թ. ծնված Գայանե Բ.-ին, որը մայիսի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 1-ին մասի մեղադրանքով:
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ու նրա ռազմական խորհրդականները Սիրիայում կորուստներ են կրել, հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավարի և վարչապետի պաշտոնից Ահմեդ Դավութօղլուի հեռանալու մասին որոշումը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը: «Դա վարչապետի որոշումն է: Բարին էլ դա է»,- ասել է նա:
ՀՀ կառավարությունը չի քննարկում թուրքական ապրանքներն արգելելու հարց, խոսքը գնում է սահմանափակումների մեխանիզմների մասին: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:
«Հպարտությամբ պետք է նշեմ, որ մեր ընկերությունը 2016 թվականին «լավագույն գործատու» տիտղոսինարժանացած միակ հայկական ընկերությունն է: Այս մրցանակը վկայում է մեր աշխատակազմի պրոֆեսիոնալիզմի մասին: Այն փորձը, որ մենք կուտակել ենք տարիների ընթացքում, նաև այն ժառանգությունը, որ ստացել ենք Օրանժ Արմենիա ընկերությունից հիմք են հանդիսացել, որ մեր ընկերությունը համարվի միջազգային չափանիշներին համապատասխանող լավագույն ընկերություն», – նշել է Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:
«Աշխատելու եմ Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի միջազգային կապերը ամրապնդելու և զարգացնելու ուղղությամբ, փորձելու եմ օգտագործել նոր հարթակներ և ամբիոններ»,- նշել է Ռուբեն Մելիքյանը։
Նա հայտարարել է, որ եթե անգամ Բրյուսելը համաձայնի դրան, ապա Լոնդոնը չի աջակցելու այդ քայլին: Քեմերոնը նշել է, որ Մեծ Բրիտանիան իր տարածք առանց վիզայի այցելության հնարավորություն Թուրքիային չի առաջարկելու:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, «հաշվի առնելով կամավոր պայմանագրային ծառայության անցնել ցանկացողների դիմումները», մշակել է զինված ուժերում պայմանագրային զինծառայության անցնելու կանոններ, հայտնում է APA-ն:
Ընդառաջելով Միացյալ Արաբական Էմիրությունների և Քաթարի թեմի կաթողիկոսական փոխանորդ Հոգշ. Տ. Մեսրոպ Վրդ. Սարգիսյանին և Ազգային Իշխանության հրավերին` մայիսի 5-ի առավոտ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոս մեկնել է ՄԱԷ։ Այս մասին տեղեկացնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանից:
Ներդրումների ընդհանուր գումարը կկազմի մոտավորապես 120.595.000 ԱՄՆ դոլար
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ չի առաջադրի իր թեկնածությունը երկրի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) արտահերթ համագումարում, որը կայանալու է մայիսի 22-ին:
2015-16 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի եզրափակչում կհանդիպեն Իսպանիայի 2 ներկայացուցիչները` «Ռեալը» և «Ատլետիկոն»:
Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այն կարծիքին է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից բանակում ծառայության անցնելու համար կամավորականների հավաքագրումն առանձնահատուկ նշանակություն չունի:
Երկրապահ կամավորականները շարունակում են ստանալ հոգեւորականի օրհնություն եւ մեկնել առաջնագիծ:
Թուրքիայի վարչապետի պաշտոնում առավել հավանական թեկնածուն Թուրքիայի էներգետիկայի նախարար Բերաթ Ալբայրաքն է՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսան, հայտնում է Deutsche Wirtschafts Nachrichten-ը:
«Թուրքիայի ներքաղաքական կյանքը, ամեն դեպքում, առաջիկա մի քանի տարիներին ամենևին էլ անվրդով և միապաղաղ չի լինելու: Ինչ վերաբերում է Էրդողանին, ապա նրա ներկայությունը քաղաքական դաշտում երկար չի տևի»:
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) արտահերթ համագումար կանցկացնի և կուսակցության նոր նախագահ կընտրի մայիսի 22-ին, հայտնում է TASS-ը:
Ռուսական РБК-ն իր հոդվածում անդրադարձել է այսօր ՀՀ կառավարության նիստում ընդունված «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագծին: Հոդվածում նշվում է, որ օրենքի նախագծի հեղինակներն են ՀՀ ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը և Հրանտ Բագրատյանը:
Մայիսի 5-ին, ժամը 13.05-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի մոտակայքում գտնվող Չոբանքյարայի գերեզմանոցի մոտ այրվում է անգար:
Մայիսի 6-ին, 7-ին և 10-ին շրջանների մեծ մասում, մայիսի 8-9-ը՝ առավելապես օրվա երկրորդ և գիշերվա առաջին կեսերին, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Բելառուսը պատրաստ է ՀԱՊԿ-ի իր գործընկերների հետ քննարկել իր նոր ռազմական հայեցակարգը, սակայն, միաժամանակ, առաջնորդվելու է իր ազգային շահերով, այսօր Մինսկում լրագրողներին ասել է Բելառուսի փոխարտգործնախարար Վալենտին Ռիբակովը: Այս մասին տեղեկացնում է Interfax-ը:
«Նա գտնվում է անազատության մեջ միայն նրա համար, որ «Արևելյան խոհանոց» ռեստորանային համալիրը պատկանում է իրեն, և այնտեղ շուրջ մեկ ամիս առաջ անձերի միջև տեղի է ունեցել որոշակի խոսակցություն…
Ադրբեջանի նավթային ու գազային եկամուտներն այս տարի կկազմեն մոտավորապես 5 միլիարդ դոլար
Մոսկվան հաշվարկում է, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը կխուսափեն քայլերից, որոնք կարող են խախտել բավական փխրուն զինադադարը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին հայտնում է RIA Novoati-ն:
Թուրքիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հավանականությունը բացակայում է: Նման կարծիք է հայտնել այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդական Ջեմիլ Էրտեմը թուրքական NTV հեռուստաալիքի եթերում:
ԼՂՀ Ազգային ժողովն այսօր ձայների 27 կողմ, 2 դեմ հարաբերակցությամբ ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպան է նշանակել Ռուբեն Մելիքյանին:
Այս հարցով լրագրողների հետ զրույցում պարզաբանումներ է ներկայացրել ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Թուրքիայի ժամանակակից արտաքին քաղաքականության մեջ հնարավոր է նկատել «նեոօսմանյան ձգտումներ»:
«Երեկ գիշերը հայտնի դարձավ, որ շատ շուտով Դավութօղլուն հրաժարական կտա։ Այսօր «Արդարություն և զարգացում» կուսակցության նիստ կհրավիրի, կհայտարարի, որ մայիսի 28-ին նախատեսվում է կուսակցության համագումար, և ինքը՝ որպես կուսակցության նախագահ, չի առաջադրվի։
«Իզվեստիան», հղում կատարելով հայկական դիվանագիտական շրջանակներում իր աղբյուրին, գրում է, թե հաշվի առնելով ապրիլյան «քառօրյա պատերազմը»՝ Հայաստանի ղեկավարությունը շատ է ռիսկի դիմում, «եթե որոշի ընդունել նման հայրենասիրական օրենքի նախագիծ»: