Նախագահ Սերժ Սարգսյանը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ այսօր ՀՀ պաշտպանության նախարարի և ԶՈւ բարձրաստիճան սպայակազմի ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:
Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալը կարող է սպառնալիքի տակ դնել Եվրոպայում խաղաղությունը: Նման կարծիք է հայտնել այսօր Միացյալ Թագավորության վարչապետ Դևիդ Քեմերոնը՝ ելույթ ունենալով Բրիտանական թանգարանում, հայտնում է Euronews-ը:
ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեն մայիսի 18-ին Բազելում կքննարկի ՈՒԵՖԱ-ի Կոնգրեսի ընտրության անցկացման ժամկետները ու մինչ այդ հրաժարական տված Միշել Պլատինիի փոխարեն չի նշանակի նախագահի պաշտոնակատարի:
Մայիսի 10-ին,13-14-ը առանձին շրջաններում առավելապես օրվա երկրորդ և գիշերվա առաջին կեսերին, մայիսի 11-12-ը շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այսօր քառօրյա այցով ուղևորվել է եվրոպական երկրներ, որի ընթացքում հանդիպելու է մի քանի երկրի ներկայացուցիչների հետ ու մասնակցելու է կոռուպցիայի դեմ պայքարի գագաթաժողովին, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
«Յութուբ» վիդեոպորտալում տեսանյութ է տեղադրվել, որում ներկայացվում են 2015-2016 մրցաշրջանի 10 լավագույն փլեյմեյքերները, որոնց թվում է նաև Հենրիխ Մխիթարյանը:
Սերիա Ա-ի 37-րդ տուրում «Ռոման» հաղթեց «Կիևոյին» (3:0), իսկ «Միլանը» հաղթեց «Բոլոնիային» (0:1):
Ավստրիայի կանցլեր Վերներ Ֆայմանը հրաժարական է ներկայացրել այն բանից հետո, երբ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, որը նա ներկայացնում է, ջախջախիչ պարտություն կրեց ապրիլին նախագահական ընտրությունների առաջին փուլի ընթացքում, հայտնում է BBC-ն:
«Կարծում եմ` նրանց հետ զրույցի ընթացքում կառաջարկենք այդ հարցը բարձրացնել իրենց պատկան մարմինների մոտ»,- հայտարարեց Հերմինե Նաղդալյանը:
Երեկ Մոսկվայի «Լուժնիկի» մարզահամալիրում ընթացող OFS 8 միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացնող Ալբերտ Ղազարյանն առաջին իսկ ռաունդում հաղթեց ադրբեջանցի Մուրթազովին:
«Փոխզիջում ասելով՝ նախ հասկանում ենք, որ դիմացինը ընդունակ է լսելու, և ինքը ևս պատրաստ է փոխզիջման: Բայց ունենք հակառակորդ, որի՝ փոխզիջման պատրաստ լինելը չենք զգում»:
Գերմանիայի առաջնության 33-րդ տուրում «Բավարիան» հաղթեց «Ինգոլշտադին» (3:2), իսկ «Բորուսիան» պարտվեց «Այնտրախտին» (0:1):
Կազմակերպության փոխնախագահը հայտնել է, որ իր 20-ամյա որդին` Ույսալ Դողանը նույնպես մահացել է պարտադիր զինծառայություն անցնելու ժամանակ` Մուշում 2012 թվականին: Որդու մահվան հետ կապված եւս առաջ է քաշվել ինքնասպանության վարկածը, սակայն, ինքը համոզված է, որ որդուն սպանել են, քանի որ ենթադրյալ սպանության գործիքի վրա մահացածի մատնահետքեր չեն հայտնաբերվել:
Նվազագույնը 74 մարդ է տուժել Եգիպտոսի մայրաքաղաքի հյուրանոցներից մեկում ծագած հրդեհի հետևանքով: Այս մասին հայտնում է AP գործակալությունը:
Իսպանիայի առաջնության 37-րդ տուրում «Բարսելոնան» հաղթեց «Էսպանյոլին» (5:0), «Ռեալը»` «Վալենսիային» (3:2), իսկ «Ատլետիկոն» պարտվեց «Լևանտեին» (1:2):
Ավստրիայի կանցլեր Վերներ Ֆայմանը հրաժարական է ներկայացնում կոալիցիոն կառավարության և Ավստրիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարի պաշտոնից:
Twitter ընկերությունը փակել է մատչումը ԱՄՆ ծառայությունների համար՝ նրանց զրկելով հաղորդագրությունների վերլուծությունից, որը հրապարակվում է Twitter սոցցանցում:
Վարչապետ Արայիկ Հարությունյանը, հանրապետության բարձրագույն իշխանության և Արցախ ժամանած հյուրերի հետ միասին, մասնակցել է եռատոնի առթիվ կազմակերպված քայլերթին՝ դեպի Ստեփանակերտի հուշահամալիր:
«Որևէ հաղթանակ միայն տեխնիկայի գործոնով չի կարող պայմանավորված լինել, կա նաև որակական առումով մարդկային գործոնը, որն ընդհանրապես չունեն»:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանի համոզմամբ՝ այսօր ոչ ոք զիջումների մասին չի խոսում: «Զիջում չկա, ոչ ոք զիջումների մասին չի խոսում, անձամբ ես դրա մասին չեմ լսել»,- լրագրող ների հետ զրույցում նշեց Մնացականյանը՝ ընդգծելով նաև, որ հայկական կողմը սպառազինության որեւէ խնդիր ևս չունի, իսկ զինվորի ոգին բարձր է:
Ընդհանուր իրավիճակը սահմանին վերահսկվում է, սահմաններն ամուր են: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում, ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատար Լեւոն Մնացականյանը:
ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը մատնացույց է անում ապրիլի սկզբի քառօրյա պատերազմի դասերը Ադրբեջանի համար. նրանք պետք է հետևություն անեն, որ պատերազմում անընդհատ մեծ կորուստներ են կրում: Այս մասին Հակոբյանը խոսեց լրագրողների հետ Ստեփանակերտում մայիսյան եռատոնի միջոցառումների շրջանակում: «Ադրբեջանցիների տրամադրությունը տոնական չէ, քանի որ այս օրը նրանց մեծ կորո ւստների օրն է: Ապրիլյան քառօրյա պատերազմը կրկին փաստեց՝ հակառակորդը պատերազմով անընդհատ կորուստներ է կրում»,- նշեց Հակոբյանը:
«Մայիսի 13-ից անցում ենք կատարում դեպի ամառ, օդի ջերմաստիճանը Երևանում կհատի +30 աստիճանի սահմանագիծը»:
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն կմասնակցի Սիրիայի ընդդիմությանն աջակցող երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որը կմեկնարկի Փարիզում:
Դերասան Մկրտիչ Արզումանյանը իր Facebook-ի էջում նոր լուսանկար է հրապարակել Արցախի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարից։
Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մասնակցել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման օրվան նվիրված միջոցառումներին:
Անգլիայի առաջնության 37-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Նորվիչին» (1:0), իսկ «Մանչեսթեր Սիթին» և «Արսենալը» ոչ-ոքի խաղացին (2:2):
«Պետք է հաշվի առնել, որ դրանք բավական նուրբ հարցեր են ու հանկարծակի, էմոցիոնալ քայլերով չէ, որ պետք է առաջ շարժվենք»,-հավելեց նա:
ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի նախաձեռնությամբ առաջնագծում պարտականություն իրականացնող երկրապահ կամավորականները ծաղկադրումներ արեցին ամբողջ Արցախի տարածքում Արցախյան հաղթանակը խորհրդանշող հուշարձաններին, 1989-94-ի պատերազմում նահատակված քաջերի պատվին կանգնեցված հուշարձաններին:
Բուլղարացի լրագրող Գեորգի Իվանով-Կոլարովին այսօր հանդիպել ենք Ստեփանակերիտի քաղաքային հուշահամալիրում, ով Սրցախ է եկել մայիսյան եռատոնին մասնակցելու նպատակով: