
Մշակվել է աշխարհում առաջին հոլոգրաֆիկ ճկուն սմարթֆոնը

Քինգսթոնի (Օնտարիո, Կանադա) Քուինսի համալսարանի ինժեներներն ստեղծել են HoloFlex սմարթֆոնի նախատիպը: Սարքի տեսահեռարձակումը զետեղված է Human Media Lab լաբորատորիայի YouTube-էջում, որտեղ կատարվել է մշակումը:
HoloFlex-ը հանդերձված է հոլոգրաֆիկ ճկուն դիսփլեյով, որի շերտերից մեկը բաղկացած է միկրոսկոպիկ լուսացիր ոսպնյակներով: Այդ կերպ էկրանին հայտնվում է ծավալադիտական պատկեր, որը կարող է միաժամանակ դիտել մի քանի մարդ, ըստ որում հատուկ ակնոց չի պահանջվում:
Ի տարբերություն գոյություն ունեցող՝ ճկուն դիսփլեյներով գաջեթների, HoloFlex-ն էկրանի կորացումներն ընդունում է որպես հրամաններ: Այսպես, օրինակ, օգտատերը կարող է փոխել հեռավորությունը վիրտուալ օբյեկտների միջեւ՝ ճկելով սմարթֆոնը: