Գրեթե 6 հազար բանտարկյալ, որոնք ԱՄՆ-ում դատապարտվել են թմրանյութերի հետ կապված հանցագործությունների համար, դուրս են գալիս ամերիկյան բանտերից ԱՄՆ արդարադատության նախարարության ծրագրի շրջանակում, որը ենթադրում է բանտարկյալների թվաքանակի կրճատում, հայտնում է korrespondent.net-ը:
Ինչպես LifeNews-ին հայտնել է իրավապահ մարմիններում աղբյուրը, քննիչներին հաջողվել է պարզել 5 մարդկանց անունները, որոնք կարող էին առնչություն ունենալ Բաշկիրիայի Սալավատ քաղաքում ավտոսպասարկման կետի վրա հարձակմանը:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունից տեղեկացրել են, որ որ Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող կործանված ռուսական օդանավի ուղեւորների ցուցակում Հայաստանի քաղաքացիներ չկան, իսկ ինչ վերաբերվում է ազգությամբ հայերին, ապա դեռ ճշտում են:
ՊԲ առաջապահ զորամասերը պահպանում են լիակատար վերահսկողություն առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
AS գործակալությունը հայտնում է, որ կատալոնական «Բարսելոնայի» 20 հազարից ավելի երկրպագուներ հայտարարել են, որ ԲԱՏԷ-ի հետ խաղի ժամանակ ծրագրում են պարզել Կատալոնիայի դրոշը:
Լուսանկարները հրապարակել է Սանկտ Պետերբուրգի բնակիչ Օլգա Շ-ն սոցցանցի իր էջում: Լուսանկարում կնոջ ամուսինը բարձրանում է ինքնաթիռ՝ գրկած աղջկան: Լուսանկարը մակագրված է. «Մենք թռչում ենք տուն»:
De Telegraaf-ի դանիական ստորաբաժանումը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ ռուսական А-320 ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերվել է 4 ողջ մնացած մարդ:
Նոյեմբերի 1-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում և Սյունիքի նախալեռներում` թաց ձյան տեսքով, 2-5-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Եգիպտացի փրկարարները ռուսական ինքնաթիռի կործանման վայրում՝ Սինայի թերակղզում, հայտնաբերել են 17 երեխայի մարմին, հայտնում է AFP-ն՝ հղում կատարելով Եգիպտոսի քաղաքացիական ավիացիային:
Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկայում հոկտեմբերի 30-ին ինքնասպանություն գործած դատապարտյալ 36-ամյա Կարապետ Կարապետյանը 2015թ. օգոստոսի 18-ին Երեւանի իրենց բնակարանում կացնահարել էր իր քնած 25-ամյա եղբորը՝ Վլադիմիր Կարապետյանին:
ԱՄՆ-ի Բըրբանք քաղաքի 20-ամյա ազգությամբ հայ Ռիչարդ (Տիկո) Փանանյանը երեկ ավտովթարի զոհ է դարձել, հայտնում է է ktla.com-ը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 1-ին սուգ է հայտարարել՝ կապված այսօր Եգիպտոսում աղետի ենթարկված ռուսական ինքնաթիռի հետ, հայտնում է RIA Novosti-ն:
Հոկտեմբերի 30-ին, ժամը 19.20-ին, Երևանի Պռոշյան փողոցի թիվ 27 հասցեի դիմաց «Բիդ» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 1965 թ. ծնված Արմեն Մալխասյանին:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 31-ին մասնակցել է կառավարության աշխատակազմի կողմից հանրապետության համայնքների ղեկավարների համար կազմակերպվող հերթական՝ ութերորդ դասընթացի փակման արարողությանը:
Հանդիպման 28-րդ և 51-րդ րոպեներին գոլի հեղինակ է դարձել հայ հարձակվող Դավիթ Արշակյանը: Նա գոլերի քանակը հասցրեց 25-ի և մեկ գնդակով է զիջում ռմբարկուական մրցավազքի առաջատարին:
RIA Novosti-ի հաղորդմամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն ցավակցել է Եգիպտոսում կործանված ռուսական ինքնաթիռի աղետի զոհերի հարազատներին, Պուտինը ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Վլադիմիր Պուչկովին հանձնարարել է արտակարգ իրավիճակների նախարարության ինքնաթիռներ ուղարկել Եգիպտոս՝ մասնակցելու աղետի վայրում տարվող աշխատանքներին:
Հոկտեմբերի 30-ին, ժամը 17.48-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի տներից մեկում:
ՀՀ ԱԳՆ-ն եւ ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը պարզում են Եգիպտոսում կործանված օդանավում ՀՀ քաղաքացիների առկայությունը։
Գերմանիայի առաջնության 11-րդ տուրի խաղում «Բավարիան» չկարողացավ հաղթել «Այնտրախտին»: Այսպիսով մյունհենյան ակումբը առաջին անգամ միավորներ կորցրեց Բունդեսլիգայի ընթացիկ խաղարկությունում:
Սուրբ Գեւորգ եկեղեցին վերականգնվել է բարերարների նվիրատվություններով: Վերականգնման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 3,5 մլն դոլար: Ծրագրի հիմնական նվիրատուներն են Վարդանյանների ընտանիքը, Ալբերտ Ավդոլյանը, Սերգեյ Սարկիսովն ու Ռուսուդան Մախաշվիլին, Դանիել Խաչատուրովը, ինչպես նաեւ Բիձինա Իվանիշվիլին:
AFP գործակալությունը հայտնում է, որ եգիպտացի փրկարարները Սինայի թերակղզում՝ ռուսական ինքնաթիռի կործանման վայրում, ձեռնամուխ են եղել զոհերի մարմինների հավաքման գործին:
Սինայի թերակղզում կործանված ռուսական ուղևորափոխադրող ինքնաթիռի փլատակների տակից լսվում են մարդկանց ձայներ:
Աշխատանքների ընթացքում ամրացվել է եկեղեցու հիմքը (փոխարինվել է ջրամեկուսիչ հիմքով), կառուցվել է ջրահեռացման համակարգ, ամրացվել են պատերն ու գմբեթը, հեռացվել է արտաքին ծեփապատումն ու վերականգնվել է եկեղեցու սկզբնական՝ աղյուսապատ տեսքը:
Լոնդոնի «Չելսիի» և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը կազմել է իր երազանքների թիմը: Հետաքրքրական է, որ նա այդ թիմում չի ընդգրկել Մադրիդի «Ռեալի» որևէ ֆուտբոլիստի։ Պատճառը, թերևս, այն է, որ Ֆաբրեգասը կատալոնական «Բարսելոնայի» սան է:
Հոկտեմբերի 31-ին, ըստ «ՌԻԱ Նովոստի» տեղեկատվական աղբյուրի Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող «Կոգալիմավիա» ընկերության (MetroJet) Airbus-321 օդանավը Եգիպտոսի Սինայի թերակղզու կենտրոնական հատվածում վթարի է ենթարկվել:
Պոետ Վիկտոր Հոֆմանը սպանված է հայտնաբերվել Մոսկվայի իր բնակարանում, հարուցվել է քրեական գործ, հայտնել է Մոսկվայի Քննչական ծառայության ներկայացուցիչ Յուլյա Իվանովան:
Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարությունը շտապ կարգով հավաքում է կառավարական հանձնաժողովի աշխատանքային խումբ՝ կապված աղետի ենթարկված ռուսական ինքնաթիռի հետ, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով գերատեսչության մամլո ծառայությունը:
ՀՖՖ կարգապահական կոմիտեի նիստում քննարկվել է «Շիրակ» թիմի մարզիչ Արարատ Հարությունյանի հարցը, ով, մտնելով մրցավարական սենյակ, մրցավարներին հայհոյել էր:
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 91-ամյա Վարդուշ Սիմոնյանի սպանությունը, շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Կասկածյալը ձերբակալվել է:
LifeNews-ը սկսել է հրապարակել այսօր Եգիպտոսում կործանված «Կոգալիմավիա» ավիաընկերությանը պատկանող Airbus-321 ինքնաթիռի ուղևորների ցուցակը: