
Ժոզե Մոուրինիոն չի սպասի «Մանչեսթեր Յունայթեդին» ևս մեկ տարի

«Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն չի պատրաստվում սպասել ևս մեկ տարի, եթե «Մանչեսթեր Յունայթեդը» թողնի Լուի Վան Գալին իր պաշտոնում:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, անգլիական ակումբի ղեկավարությունը հակված է այն բանին, որ հոլանդացին աշխատի մինչև պայմանագրի վերջը, իսկ Մոուրինիոն գլխավորի թիմը 2017թ. ամռանը:
Սակայն պորտուգալացին մտադրություն չունի սպասել ևս մեկ տարի և պլանավորում է ամռանը նոր ակումբ գտնել: Վան Գալը, այնուամենայնիվ, մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռացվել «Մանչեսթեր Յունայթեդից», եթե «կարմիր սատանաներն» Անգլիայի գավաթի եզրափակչում պարտվեն և տեղ չգրավեն ԱՊԼ-ի թոփ քառյակում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը