Բաժիններ՝

«Մենք պետք է շատ բան անենք, որպեսզի եզրափակչում համարվենք ֆավորիտ». Ունայի Էմերի

«Սևիլիայի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին արտահայտվել է Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում «Շախտյորի» նկատմամբ 3:1 հաշվով տարած հաղթանակից և եզրափակիչ դուրս գալուց հետո:

«Շատ դժվար խաղ էր, լուրջ մրցակից: Մեր կողմից մեծ ցանկություն կար, և մենք մեր բարձրության վրա էինք: Արդյունքը գրեթե միշտ մեր կողմն էր, և դա շատ օգնեց մեզ: Ընդմիջումից հետո ուղղակի պետք էր ճիշտ ղեկավարել խաղը: Մենք ավելի շատ էինք վերահսկում գնդակը, իսկ գոլը մեզ թևեր տվեց:

Սա յուրահատուկ զգացողություն է, յուրահատուկ երջանիկ օր: Բայց մենք պետք է հավատանք թիմին և շարժվենք առաջ: Հաղթել եզրափակիչը՝ հնարավորություն է՝ Չեմպիոնների լիգայում խաղալու համար:

Կլինե՞նք արդյոք մենք ֆավորիտ: Մենք պետք է շատ բան անենք, որպեսզի եզրափակչում համարվենք ֆավորիտ»,- ասել է Էմերին:

Եվրոպայի լիգայի եզրափակչում Սևիլիան կխաղա «Լիվերպուլի» հետ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս