Անասնաբուծությունը գրանցել է 2,9% աճ (ծավալը՝ 66,8 մլրդ դրամ), իսկ բուսաբուծությունն աճել է երկնիշ թվով՝ 12,4%
Հանկարծ նկատեցի, որ երկու ադրբեջանցի գնում են դեպի մեր կացարանը, նետվեցի առաջ, մինչ թուրքը կքաշեր ձգանը, իմ զենքը առաջինը կրակեց: Ընդամենը երեք մետր հեռավորությունից ես տեսա, թե ինչպես է իմ արձակած կրակահերթից թուրքը պարում օդում… մյուսը, տեսնելով անշնչացած ընկերոջը, փորձեց փախչել, բայց չհասցրեց. նրան էլ գնդակահարեցի: Հետո… ես կռիվ էի տալիս մարտական ընկերոջս կյանքի, սեփական արժանապատվության, դիրքի, հողի… ու էլի շատ բաների համար:
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն Անգլիայի առաջնության 37-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիի» դեմ կայանալիք խաղից առաջ կարծիք է հայտնել, որ Պեպ Գվարդիոլայի նշանակման մասին նորությունը բացասական ազդեցություն է ունեցել քաղաքաբնակների արդյունքների վրա:
Ոստիկանությունը՝ հիվանդանոցային ահազանգերի հետքերով:
Թոշակառուների մեծ մասը՝ 283 862-ը կանայք են, 179 609-ը՝ տղամարդիկ։
800մլ ջուրը եռացրեք, վերցրեք կրակից, ավելացրեք դարչինի 1 ձողիկ, դափնու 3 տերև, 1ճ/գ կանաչ թեյ։ Ծածկեք, թողեք մնա 15րոպե, ապա քամեք։
Խարդախությամբ քաղաքացիներից գումարներ կորզած օտարերկրացին հայտնաբերվեց:
«Արգիշտին վազելով բարձրացել է, այդ ընթացքում թուրքերն ուզել են առաջ գալ, մեր զինվորները կրակով պահել են, ու հետ են քաշվել իրենք: Որ հետ են քաշվել, Արգիշտս վազելով բարձրացել է դիրք…»,- պատմում է հայրը:
Սամվել Ալեքսանյանի և իր կնոջ դրամական միջոցները միասին նվազել են 11.2 մլն դոլարով կամ 5.11 մլրդ դրամով, սակայն…
«Քինգ Փաուեր» մարզադաշտում իտալացի տենորի ելույթի միտքը «Լեսթերի» գլխավոր մարզչին է պատկանում:
ԼՂՀ Ազգային ժողովում մայիսի 7-ին տեղի է ունեցել ՀՀ և ԼՂՀ խորհրդարանների արտաքին հարաբերությունների և պաշտպանության, ազգային անվտանգության ու ներքին գործերի (օրինապահպանության) մշտական հանձնաժողովների համատեղ դռնփակ նիստը` «Ապրիլյան պատերազմի հետևանքով ստեղծված ռազմա-քաղաքական իրադրությունը և դրանից բխող գործողությունները» թեմայով:
Մայիսի 2-6-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 58,826,288 դոլար 477,67 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով
«Լեսթերի» համար, ով դարձել է Անգլիայի չեմպիոն, այս խաղը կլինի ընթացիկ մրցաշրջանի վերջին տնային հանդիպումը: Գարեջրով երկրպագուներին կհյուրասիրի Singha Beer ընկերությունը, որը հանդիսանում է «Աղվեսների» պաշտոնական հովանավորը: Պիցցայով կհյուրասիրի ակումբի մեկ այլ հովանավոր՝ Pizza Hut-ը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 7-ին ընդունել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանին ու կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին:
Թուրինյան «Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մեկնաբանել է ակումբի հետ պայմանագրի երկարաձգումը:
Ապրիլյան պատերազմի ընթացքում վիրավորված 19-ամյա Ռուբեն Առաքելյանը դեռևս Էրեբունի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է։ Զինվորը վիրավորվել էր Թալիշում մղվող մարտերի ընթացքում։ Նրա մոտ ողնուղեղային վնասվածք է։ Ռուբենի շարժումներն այժմ սահմանափակված են։ Կոկորդի վնասվածքի հետևանքով դժվարանում է նաև խոսել։
Համայնքների ներկայացուցիչներից արդեն երկու դեպք են պատմել, որ իրենց քաղաքներում բնակվող որոշ ադրբեջանցիների էլ են տեղեկացրել հանգանակության մասին, և բավականին գումարներ ստացել նրանցից:
ման դամբարանները վերգետնյա նշաններ չեն ունենում և որպես կանոն հայտնաբերվում են հողային աշխատանքների ժամանակ: Արցախում նման թաղումները բավականին տարածված են հելլենիստական և հատկապես ուշ անտիկ ժամանակներում և կարասային թաղումների հետ թաղման հիմնական ձևն են հանդիսանում:
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել զինծառայողների բուժումն արտասահմանում շարունակելու հարցին: Գերմանացի մասնագետները փաստել են, որ որևէ վիրավոր զինծառայողի հետագա բուժման նպատակով արտերկիր տեղափոխման անհրաժեշտություն չկա, և ավելի արդյունավետ կլինի, որ վերականգնողական աշխատանքները շարունակվեն տեղում։
«Բրուսելն առաջին արագ արձագանքողն էր, գործող հայկական կազմակերպությունները համախմբվեցին, Արցախի օգտին դրամահավաք նախաձեռնեցին: Այդ աշխատանքներն ավարտված չեն: Մայիս 8-ին Բելգիայում հայկական կառույցները Շուշիի ազատագրման առթիվ պարահանդես-միջոցառում են անցկացնելու, որի ընթացքում կլինի հանգանակություն և այդ ընթացքում ստացված հասույթը փոխանցվելու է Արցախին»,-ասաց Պետո Դեմիրճյանը:
2016 թվականի մայիսի 7-ին՝ ժամը 09.30-ին, «Չարենցավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել առ այն, որ Չարենցավան քաղաքի 5-րդ թաղամասի բնակելի շենքերից մեկի 3-րդ հարկում ընկած տղամարդ կա։
Առաջնագծում հայ զինվորի կողքին կանգնած են ամենատարբեր զբաղմունքի տեր երկրապահ կամավորականներ, ներառյալ՝ արվեստագետներ:
Այսօր` մայիսի 7-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն է տեղափոխվել մահացած տղա երեխա:
Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի նոր նախաձեռնության միջոցով հնարավորություն է ընձեռում Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանի անվտանգության հարցով մտահոգված բոլոր անձանց դիմել ԱՄՆ պետքարտուղարությանը, Amnesty International և Human Rights Watch կազմակերպություններին` հորդորելով պաշտպանել Փայլանին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ով հայտնի է իր քաղաքական որոշումներ կայացնելու անկանխատեսելիությամբ, դիտարկում է առաջիկայում Բաքու մեկնելու հնարավորոթյունը։ Այս մասին գրում է թուրքական Haqqin.az-ը՝ հղում անելով իր մոսկովյան բյուրոյի՝ ռուսական իշխանություններին մոտ կանգնած աղբյուրին։
Մասիմիլիանո Ալեգրին նվազագույնը 2 մրցաշրջան կգլխավորի թուրինյան «Յուվենթուսը»:
ԱՄՆ-ի Միսուրի նահանգի ոստիկանությունը փնտրում է Կոլումբիայի համալսարանում տեղի ունեցած հրաձգության հեղինակին: Այս մասին հաղորդում է «Daily News»-ը:
Մայիսի 8-9-ը առանձին շրջաններում առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, մայիսի 10-12-ին շրջանների մեծ մասում, սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 10-12-ին առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Պաշտոնաթող գնդապետ և ռազմաքաղաքական վերլուծաբան, պահեստի գնդապետ Հայկ Նահապետյանի կարծիքով՝ քառօրյա պատերազմի նախօրեին միջազգային կառույցների և գերտերությունների՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ հայտարարությունները, կանաչ լույս վառեցին, որպեսզի Ալիևը ռազմական գործողություններ սկսի: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա նաև հիշեցրեց ԵԽ ԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի հայտարարությունը, որ հայկական կողմը պետք է դուրս բերի զորքերը «Ադրբեջանի օկուպացված տարածքներից»:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է արգենտինահայ մի խումբ բարերարների, ովքեր «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ համագործակցությամբ շուրջ ութ տարի Հայաստանում բարեգործական ծրագրեր են իրականացնում, որոնց ընդհանուր արժեքը կազմում է մոտ 3.5 միլիոն ԱՄՆ դոլար: