Դի՝ Ողջի գետում
Մայիսի 7-ին, ժամը 06.00-ին որոնողական աշխատանքները վերսկսվել են:
Դեպքի վայր են մեկնել մարզային ՃԿԿ-ի օպերատիվ խումբը, մեկ մարտական հաշվարկ և հավելյալ 10 հրշեջ-փրկարար:
Ժամը 07.35-ին Քաջարան-Կապան ավտոճանապարհի մոտ 2,5 կմ-ում՝ Ողջի գետում, փրկարարները նկատել են Ս. Հ.-ի դին, որը դուրս են բերել գետից:
***
Մայիսի 6-ին, ժամը 21.58-ին տեղեկություն է ստացվել, որ Քաջարան-Կապան ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում քաղաքացի է ընկել գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մարզային ՃԿԿ օպերատիվ խումբը:
Ժամը 23.08-ից Քաջարան քաղաքի ուղղությամբ՝ Ողջի գետի երկայնքով, որոնողական աշխատանքներ են իրականացրել փրկարարները (մոտ 30 կմ Քաջարան –Կապան):
Որոնողական աշխատանքներին մասնակցել են Քաջարանի ՈԲ օպերատիվ խումբը:
Ժամը 01.15-ին մթության և եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով՝ 1954 թ. ծնված Ս. Հ.-ի որոնողական աշխատանքները դադարեցվել են և կշարունակվեն մայիսի 7-ին: