Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրկաշվիլինն այսօր Վրաստանի կառավարությունում հանդիպել է իր ադրբեջանցի գործընկերոջ՝ Արթուր Ռասիզադեի հետ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Ցավոք, թշնամու դարանակալ գնդակը նրան գտավ մարտական դիրքում: Նրան իր մարդկային արժանիքների համար շրջապատում սիրում էին անսահման սիրով, իսկ այսուհետ այդ սերը վերածվում է պաշտամունքի:
«Վախենամ, որ, եթե մոտակա ամսին չլինի ինչ-որ առաջընթաց, ադրբեջանական կողմը դարձյալ կգայթակղվի՝ ինչ-որ բան ձեռնարկել շփման գծում: Իրավիճակը շատ թեժ է: Հանրությունը նույնպես տաք է, այդ պատճառով էլ հռետորաբանությունն ավելի շատ է սրվում: Իրավիճակն իսկապես չափազանց վտանգավոր է»,- կարծում է Թոմաս դե Վաալը:
Հայաստանի քաղաքացու մարմին է հայտնաբերվել Կուր գետում՝ Կաչագիանի գյուղի մերձակայքում (Քվեմո Քարթլի, Արևելյան Վրաստան): Այս մասին «Նովոստի Գրուզիային» հայտնել են Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունից:
Հյու Դանլևին շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ ցուցաբերած օժանդակության համար և նշել, որ «Qatar Airways»-ը պատրաստ է իրականացնել Դոհա-Երևան-Դոհա շաբաթական չորսական չվերթ՝ Հայաստանը կապելով աշխարհի ավելի քան 150 քաղաքների հետ: Քաթարական ավիաընկերության գլխավոր կոմերցիոն տնօրենի խոսքով՝ իրենք ցանկություն ունեն առաջիկայում ընդլայնել ընկերության գործունեության ուղղությունները, ինչը կնպաստի նաև Հայաստանի ու Քաթարի միջև փոխշահավետ երկարաժամկետ համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը:
Հնդկաստանի խորհրդարանի կին պատգամավոր Փունամբեն Մադամը, որը ներկայացնում է Բհարաթիա ջանաթա փարթի» կուսակցությունը, կոյուղու մեջ է ընկել Ջալա Ռամնագար քաղաքում (Հուջարաթի նահանգ) լրագրողների հետ շփվելու ժամանակ: Այդ մասին, հաղորդել է Asian News International-ը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Վիեննայում մայիսի 16-ին հանդիպում կունենա Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինի հետ: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Մոգերինին:
Ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքով Մարտակերտի շրջանի առավելապես տուժած Թալիշ գյուղի բնակիչների մի մասը, ովքեր տեղափոխվել են ՀՀ տարբեր բնակավայրեր, գտնվում են մեր ուշադրության կենտրոնում և ԼՂՀ կառավարության կողմից հոգ է տարվում նրանց վերադարձի մասին:
Բելառուսը և Ռուսաստանը հանդես են գալիս Եվրասիական տնտեսական ﬕության շրջանակում պարտավորությունների անշեղորեն կատարման օգտին: Այդ մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այսօր հայտարարել է Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիﬕր Մակեյը Մինսկում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ կայացած հանդիպումից հետո:
Մինսկը և Մոսկվան հանդես են գալիս ԱՊՀ-ի աշխատանքի առանձին տարրերի օպտիմալացման օգտին՝ կազմակերպության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:
Հայաստանն ու Ադրբեջանը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տարբերակները: Վիեննայում այսօր կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը, գրում է ռուսական «Կոմերսանտ» պարբերականը:
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Արագածոտնի մարզի անչափահաս բնակչուհու ինքնասպանության դեպքի առթիվ։
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն արդեն ժամանել է Վիեննա: Մայիսի 16-ին նախագահ Սարգսյանը կմասնակցի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների նախաձեռնությամբ նախատեսված են մի շարք աշխատանքային հանդիպումների:
Հայաստանի ռուսական ռազմակայանում «Ինֆաունա» արդի համալիրի ուսումնասիրման պարապմունքներ են սկսվել ռադիոէլեկտռրոնային պայքարի ստորաբաժանում նոր ժամանած զինծառայողների հետ:
Մայիսի 17-18-ը, մայիսի 20-ին շրջանների մեծ մասում, մայիսի 19-ին և 21-ին՝ օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այսօր Վիեննայում կայանալիք հանդիպմանը կքննարկեն Սիրիայում, Ուկրաինայում և Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:
Ադրբեջանի թիմի ներկայացուցիչները և երկրպագուները, մրցավայրում թողնելով իրենց սպորտային հանդերձանքի մի մասը և Ադրբեջանի դրոշը, փախել են մրցավայրից, այնուհետև` Լվովից:
Մինչեւ 2060 թվականը կլիմայի գլոբալ փոփոխությունների պատճառով ավելի քան 1 մլրդ մարդ մշտապես ենթակա է լինելու աղետալի ջրհեղեղների վտանգին:
Գերմանիայի խորհրդարանն ակտիվորեն առաջ է տանում դիվանագիտական նախաձեռնությունը, որը, ամենայն հավանականությամբ, կարժանանա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի զայրույթին, գրում է Financial Times-ը:
Ապրիլյան քառօրյա պատերազմում մենք փառք Աստծո պատվով պաշտպանեցինք մեր Հայրենիքը, մեր հողը, մեր օջախը, մեր երեխային… Ցավոք մենք տեսանք նաև վիշտը, փորձեցինք շրջացել այն. բայց եղան անդառնալի կորուստներ: Թշնամու կողմից եղան մարդու իրավունքների համատարած խախտումներ` բարբարոսական և գազանային ոճրագործություններ:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին երեկ Գաբալայում մասնակցել է եռակողմ հանդիպման, որին մասնակցել են Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովն ու Իսմեթ Յըլմազը:
Մայիսի 14-ին, ժամը 02.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 1989 թ. ծնված Գարիկ Մ.-ն:
Կենտրոնում այցելուները կարող են ծանոթանալ Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը
Մարտական Խաչի ասպետ Վահան Բադասյանը ստորեւ ներկայացված տեսանյութում պատմում է, թե ինչ միջադեպ է տեղի ունեց ապրիլյան իրադարձություններից հետո ԼՂՀ-ում, երբ ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանն այցելել է Արցախ:
Մայիսի 14-ին սոցիալական ցանցով տարածվեց մի լուսանկար, որտեղ պարզ երևում է, թե ինչպես են Երևանի «Լունապարկ»-ի տարածքում ծառի տակի կանաչ տարածքը տախտակապատում: Այս փաստը չվրիպեց Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի ուշադրությունից և նա նամակով դիմեց քաղաքապետ Տարոն Մարգարյանին.
Թբիլիսին հանդես է գալիս Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, մայիսի 15-ին Գաբալայում (Ադրբեջան) հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին:
Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երկրպագուների քվեարկության արդյունքում, որոնք իրենց ձայները տվել են ամբողջ աշխարհից գերմանական Deutsche Welle պարբերականի կայքում, ճանաչվել է Գերմանիայի առաջնության 2015-16թթ. մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ:
Վերջերս, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում զինվորը երկու վիրահատություն է տարել։ Երկու դեպքում էլ` սկզբում աջ, իսկ ապրիլի 4-ին` ձախ աջքի վիրահատության ընթացքում հեռացվել են ներակնային օտար մարմինները, մնացորդային հյուսվածքները: Վիրահատությունները բարեհաջող են անցել: Մասնագետների կողմից իրականացվել են անհրաժեշտ բոլոր միջոցները` վիրավորի տեսողությունը վերականգնելու համար:
Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեն այցով գտնվում է Վրաստանում: Թբիլիսիի միջազգային օդանավակայանում նրան դիմավորել են Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն և այլ պաշտոնատար անձինք, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
«Ամենաջերմ շնորհակալական խոսքերս եմ հղում իմ հայրենակիցներին, սփյուռքում ապրող հայերին, բոլոր-բոլորին, ովքեր քվեարկել են Հայաստանի օգտին, ովքեր եղել են իմ կողքին այս ողջ ընթացքում»։