Բաժիններ՝

Ռուս զինծառայողները Հայաստանի լեռներում փորձարկում են ռադիոէլեկտրոնային պայքարի արդի միջոցները

Հայաստանի ռուսական ռազմակայանում «Ինֆաունա» արդի համալիրի ուսումնասիրման պարապմունքներ են սկսվել ռադիոէլեկտռրոնային պայքարի ստորաբաժանում նոր ժամանած զինծառայողների հետ:

ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ պարապմունքներն անցկացվում են «Կամխուտ» բարձրլեռնային զորավարժարանում՝ միավորման ռադիոէլեկտրոնային պայքարի ծառայության պետ փոխգնդապետ Իգոր Պոպովի ղեկավարությամբ: Պարապմունքների ընթացքում զինծառայողները կուսումնասիրեն «Ինֆաունա» ռադիոէլեկտրոնային պայքարի արդի համալիրների մարտավարական-տեխնիկական, հատուկ եւ ընթացային բնութագրերը:

«Ինֆաունա» համալիրների գործարկուները պարապմունքների ժամանակ «Նավոդչիկ» եւ «Օռլան» անօդաչու թռչող ապարատների համալիրների կիրառմամբ կսովորեն իրականացնել անօդաչուների որոնում եւ կալանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031