«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը խոնարհվում է Արցախի տարածքային անձեռնխելիությունը անձնազոհաբար պաշտպանած Հայկական բանակի սպաների ու զինվորների առաջ, ինչպես նաև ողջունում է բոլոր այն սպաներին ու զինվորներին, ովքեր այսուհետ ևս պատրաստ են պաշտպանելու մեր միացյալ Հայրենիքի սահմանները:
«Ինչո՞ւ մենք չունենք բավարար չափով պրոֆեսիոնալ դիվանագիտական միտք, որ կարողանանք մեզ համար այսքան նպաստավոր այս իրավիճակում մեր շահերից բխող հետևությունների գալ: Թո՛ղ Սփյուռքի համաշխարհային մակարդակի փորձված դիվանագիտական ներուժի օգնությանը դիմեն, թո՛ղ խորհրդակցություններ հրավիրեն ճիշտ այնպես, ինչպես Կոմանդոսը փորձեց միավորել նույն այդ Սփյուռքի ռազմական ներուժը, որը կարծես ստացվում է: Հիմա շատ հարմար պահ է, որպեսզի հենց դիվանագիտական հարթակում Արցախյան հարցի հաղթական լուծման բանալին գտնվի»,- կարծում է Հաղթանակ Շահումյանը:
Երևանի ավագանու «Բարև, Երևան» խմբակցության և «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանն անդրադարձ կատարեց Պաշտպանության նախարարի վերջերս արած այն պարզաբանմանը, թե ինչո՞ւ սահմանի առաջնագծում սոցիալապես ապահով ընտանիքի զավակներ չկան:
Խոսելով ՀԱՊԿ անդամ երկրների միջև արտաքին քաղաքականության համադրման մասին՝ նախարար Նալբանդյանը առանձնահատուկ ընդգծեց ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին աջակցության կարևորությունը, ինչն ամրագրված է նաև ՀԱՊԿ գագաթաժողովների և ԱԳ նախարարների խորհուրդների կողմից ընդունված փաստաթղթերում։
Միջազգային իրավապաշտպան «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հայտարարել է, որ անցած տարի խոսքի ազատության նկատմամբ հարձակումներ են տեղի ունեցել ողջ աշխարհում:
«Որևէ հակամարտություն չի կարող լուծվել առանց երկխոսության»,- գրել է ԵԽ ԽՎ նախագահը` «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում հրապարակելով ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի հետ լուսանկար:
ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ապրիլի 20-ին շնորհակալական նամակ է ուղարկել Բասկերի Երկրի խորհրդարանի նախագահ Բակարտչո Տեխերիա Օտերմինին՝ ապրիլի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների վերաբերյալ ապրիլի 14-ին միաձայն ընդունված հռչակագրի առթիվ: Այս մասին տեղեկացրին ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ճիշտ է համարում Մոսկվայում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու որոշումը: «Երկրի վարչապետը պետք է զգացմունքներով որոշում չկայացնի, մենք պետք է մտածենք մեր պետության շահերից ելնելով»,- լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Հայաստան այցի ժամանակ խնդրել է իրեն, որպեսզի մասնակցի նիստին:
«Ռոմայի» ավագ Ֆրանչեսկո Տոտտին, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի MLS-ում:
Ռուսական ռազմակայանում նախապատրաստական շրջանի ընթացքում շուրջ 5 տոննա հատուկ բազմագործառական քսուքների, յուղերի եւ տեխնիկական հեղուկների օգտագործմամբ կանցկացվեն ռազմական տեխնիկայի սպասարկման 50-ից ավելի գործողություններ: Սպասարկման Է ենթակա ավելի քան հազար միավոր ռազմական տեխնիկա:
Ոչ միայն տարածաշրջանում ու նրանից դուրս ժայթքած միակողմանի ճանաչման նախադեպերի, այլ նաև Ռուսաստանի կողմից սարսափեցման ու քաջալերման նման մանիպուլյացիաների արդյունքում Մոսկվայից Ադրբեջանի անչափ մեծացած վախերն ու կախվածությունը հնարավորություն էին ընձեռում կարճաժամկետ կտրվածքով իրականացնել Արևմուտքի նախագծած հերթական էներգետիկ նախագիծը՝ Նաբուկոն տապալելու մասնակի խնդիրը, իսկ ավելի երկարաժամկետ կտրվածքով՝ ատլանտյան ստրատեգիաները դուրս մղելու ռազմավարական խնդիրը:
«Այն մարդիկ, ովքեր ապօրինի ճանապարհով են հարստացել, իշխանությունը, պատկան մարմինները կհետևեն այդ գործընթացներին, խնդրին կտան լուծում»:
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հանդես է եկել նախազգուշացմամբ, որ եվրոպական կառույցների չափից շատ միջամտությունը մարդկանց մանավոր կյանքին, խաթարում է միության աջակցությունը:
«Հայաստանի կառավարությունը որևէ առաջարկ, հայտարարություն չի արել, որ գումարներ հավաքագրվեն սպառազինության համար: Մենք ունենք այդ գումարները, գործընթացն առաջ է գնում, շուտով այն ամենը, ինչ պլանավորել ենք ձեռք բերել, ձեռք կբերենք: Որևէ խնդիր չեմ տեսնում»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը եւ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 19-ին եւ 20-ին այցելել են ԼՂՀ հյուսիսարեւելյան եւ հարավային հատվածներում տեղակայված մի շարք զորամասեր եւ անցկացրել խորհրդակցություն հրամանատարական կազմի հետ:
Ապրիլի 21-ին, 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 22-ի գիշերը հյուսիսային շրջաններում, ցերեկը շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարը վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում կանի հնարավորը՝ արդեն ձևավորված բարձր մակարդակի համագործակցությունն առավել զարգացնելու և խորացնելու համար: Արգո Ավակովը նշել է, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը կշարունակի իր ակտիվ համագործակցությունը ՀՀ իշխանությունների հետ՝ Հայաստանում իրականացվող բարեփոխումներն արդյունավետ կյանքի կոչելու համար:
Բրյուսելում մեկնարկել է 2 տարվա մեջ առաջին անգամ անցկացվող Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը, որն հրավիրվել է դեսպանների մակարդակով։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Հաշվի առնելով Սերգեյ Լավրովի հետ սպասվող հանդիպումը, խնդրում ենք Ձեզ Արցախի սահմագծում ստեղծված իրավիճակին զուգահեռ բարձրացնել նաև Լևոն Հայրապետյանի պատժի տեսակը փոխելու խնդիրը՝ հաշվի առնելով նրա՝ օրեցօր վատթարացող առողջական վիճակը»,- ասվում է բաց նամակում, որի հեղինակները լիահույս են, որ իրենց խնդրանքը արձագանք կստանա:
Sputnik-Թուրքիայի գլխավոր խմբագիր Թուրալ Քերիմովը RIA Novosti-ին հայտնել է, որ թուրքական իշխանություններն արգելել են իր մուտքը Թուրքիա և զրկել հավատարմագրումից:
Շուրջ հինգ ամիս է՝ սկսվել են «Կռիվ և կյանք» աշխատանքային վերնագրով երկմասանի ֆիլմի նկարահանումները: Ֆիլմը մարդկային արժեքների, ընկերության, սիրո և հայրենասիրության մասին է:
Էդվարդ Նալբանդյանն ու Կո Պո Կունը մտքեր փոխանակեցին Սինգապուրի և ԵԱՏՄ անդամ երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորությունների շուրջ։
«Այժմ ֆինանսական միջոցների հավաքագրման գործընթացն է, այն դեռ կշարունակվի և մենք մեր հավաքած գումարը կտրամադրենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը: Տեղի իշխանություններն էլ կորոշեն, թե որ ուղղությամբ ծախսեն գումարը, կլինի զինամթերք գնել, թե քանդված տները վերականգնել, տուժած ընտանիքների աջակցություն տրամադրել և այլն»,- ասաց Արին Մարգարյանը` նշելով, որ իրենք կապի մեջ են Ավստրալիայում ԼՂՀ-ի մշտական ներկայացուցչի հետ:
Թուրքիայի իրավապահ մարմինները երկրի հարավարևելյան Վան նահանգում ահաբեկչություն են կանխել:
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Հայաստանի Հանրապետություն են ժամանում օտարերկրյա պատվիրակություններ, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հյուրեր:
«Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով վարձավճարով հանդես է գալիս «Ռեալ Սոլթ-Լեյքում», կիսվել է MLS-ի առաջնությունում «Լոս Անջելես Գելեքսիի» դեմ կայանալիք խաղի սպասումներով:
Ինչպես գիտենք՝ 2016 թվականի ապրիլի 15-ին՝ ժամը 18:25-ի սահմաններում, ուսումնական նռնակ էր նետվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան բակի գլխավոր մուտքի ուղղությամբ: Դեպքից երեք օր անց ձերբակալվեց Երեւան քաղաքի բնակիչ, 1984 թվականին ծնված Հովհաննես Մուրադյանը:
Ստեղծված զարհուրելի իրավիճակում պետք է չեղարկվեր Յոթերորդ ֆորումի գումարումն Ադրբեջանում` մի երկրում, որը կոպտորեն խախտում է հենց Քաղաքակրթությունների դաշինքի նպատակները, սկզբունքներն ու արժեքահամակարգը:
Եղիսաբեթ Երկրորդը Վինձորում կայցելի Թագավորական փոստի տեսակավորման կայարան: Այս տարի նշվում է երկրում փոստային ծառայության 500 տարին: Բացի դրանից, Royal Mail-ը թագուհու հոբելյանի առթիվ թողարկում է նամականիշերի հատուկ շարք, այնպես որ Եղիսաբեթ Երկրորդի այցը միաժամանակ կլինի թե՛ շնորհավորական եւ թե՛ շնորհակալական:
Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի շատ բնակիչներ իրենց ավտոմեքենաները բենզինով լիցքավորելու, ավտոմեքենաների պահեստամասեր գնելու, իրենց կամ հարազատների համար դեղորայք ձեռք բերելու համար հաճախ Վրաստան են մեկնում: