Բաժիններ՝

Օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում՝

Մայիսի 17-18-ը, մայիսի 20-ին շրջանների մեծ մասում, մայիսի 19-ին և 21-ին՝ օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 20-ի ցերեկը, մայիսի 21-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով:

hayyexanak-16

Երևանում՝

Մայիսի 17-18-ը, մայիսի 20-ին՝ առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ: Մայիսի 19-ին և 21-ին՝ երեկոյան ժամերին, առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:

hayyex-16

Երևանի մայիսի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 31.40C (1988 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 6.70C (1970 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 17.40C

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս