Եվրահանձնաժողովը մտադիր է արագացնել Եվրոպայում ատոմակայանների կառուցումը, որի պատճառներից ﬔկը Ռուսաստանից էներգետիկական կախվածությունից ազատվելու փորձն է: Այդ մասին գրում է գերմանական Spiegel-ը՝ հղում կատարելով պարբերականի տրամադրության տակ հայտնված զեկույցին:
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Վիեննայում կայացած հանդիպումը չդարձավ ձախողում կամ բեկումնային, քանի որ կողմերը մնացին իրենց դիրքորոշումներին: Turan գործակալության հետ հարցազրույցում նման կարծիք է հայտնել ադրբեջանցի քաղաքական մեկնաբան Ռաուֆ Միրկադիրովը:
Կաննի կինոփառատոնում մայիսի 16-ին կայացել է Ջիմ Ջարմուշի «Փատերսոն» ֆիլմի պրեմիերան՝ ավտոբուսի դիտունակ վարորդի եւ բանաստեղծի մասին, որի դերը կատարում է Ադամ Դրայվերը:
Կան հիմքեր՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքներով զուսպ լավատեսության համար:
Հայաստանի Ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ըստ հանրահայտ Kicker ամսագրի՝ ճանաչվել է Բունդեսլիգայի՝ 2015/16 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը:
«Շատ ցավալի է, որ Արցախի վարչապետի մամուլի քարտուղարը ասում է՝ տեղյակ չեմ, բայց դատապարտում եմ…
Մայիսի 18-20-ը շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ, մայիսի 21-ին՝ օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
«Թիկնապահներն էլ չեն ծակել: Նման դեպք չի եղել: Էդ ավտոների տերերը չկա՞ն, որ ասեն: ԵԿՄ-ի ու գեներալի հասցեին միշտ ինչ-որ անանուն, 37 թվի ոճով հրապարակումներ են լինում, երբեք հետևը մարդ չկա: Ես որ ասում եմ՝ կազմակերպված հանցախումբ է գործում, գործում է լրիվ իր ենթակառուցվածքներով` սադրիչ խմբերով, ֆեյսբուքում ստատուս ու մեկնաբանություն գրող կեղծ օգտատերերով»:
Մայիսի 17-ին ԳԴՀ դեսպանատանը տեղի է ունեցել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերի հետ:
Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 80-ամյա Սարգիս Սարգսյանի անհետ կորելու դեպքի առթիվ, և միջոցներ են ձեռնարկվում՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
«Յուքոմ»-ը տեղեկացնում է, որ արդեն գործում է նոր եվրասիական ռոումինգի գոտի, որի մեջ մտնում են ԵԱՏՄ անդամ պետությունները (Բելառուս, Ռուսաստան, Ղրղզստան, Ղազախստան): Այսուհետ այս գոտում գտնվող բաժանորդները կօգտվեն ռոումինգի իջեցված սակագներից:
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը Վիեննայում երեկ Լեռնային Ղարաբաղում ապրիլյան իրադրության սրացումից հետո առաջին հանդիպումն են ունեցել։ Բանակցություններն ընթացել են Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Այդ հանցախումբը սպառնալիք է երկրի ազգային անվտանգությանը…
Համաձայն եմ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն գնահատականի հետ, որ երեկվա բանակցությունները լավ հնարավորություններ են ստեղծում փուլային մոտեցման հիմքի վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բովանդակային բանակցություններ վարելու համար:
Նվիրյալները. Ալեքսան Առաքելյան:
Մայիսի 16-ին, ժամը 5-ին, 1979 թ. ծնված Արմեն Հ.-ն ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է տվել, որ Սայաթ-Նովայի պողոտայի 20 հասցեում գործող ակումբի դիմաց կայանված իր «Օպել» մակնիշի ավտոմեքենան նստել են երկու անհայտ անձինք, որոնք ավտոմեքենայի սրահից գողացել են իր բջջային հեռախոսը:
Հանրապետության Հրապարակի լողավազանի շուրջ մարդկանց և փրկարարների հոծ բազմություն է հավաքվել։ Լողավազան մտած կինը սպառնում է հոսանքահարվել։
Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը նախազգուշացնում է մայիսի 19-ին Անկարայում հնարավոր ահաբեկչությունների մասին:
Տանտերերը դիմադրություն են ցույց տվել, ինչի արդյունքում ավազակային հարձակում կատարած Հրաչյա Ֆ.-ն ստացած վնասվածքներից մահացել է, իսկ Էդգար Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում երկկողմ հանդիպում է ունեցել իր իրանցի գործընկերոջ՝ Մուհամմադ Ջավադ Զարիֆի հետ, հայտնում է RIA Novosti-ն:
Եվրամիության և Թուրքիայի միջև վիզային ազատականացման ռեժիմը կմեծացնի Եվրոպայում ահաբեկչությունների ռիսկը: Ահաբեկիչները ազատ կսկսեն ներթափանցել Եվրոպա թուրքական անձնագրերով, գրում է The Telegraph-ը՝ հղում կատարելով Եվրահանձնաժողովի զեկույցին:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 19-ին ժամը 09.00-ից մինչև մայիսի 20-ը ժամը 09.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:
Անկարան Եվրամիության պահանջները հակաահաբեկչական օրենսդրության փոփոխության մասին, որ առաջ էին քաշվել որպես վիզային ռեժիմի ազատականացման պայման, ընկալում է որպես աջակցություն ահաբեկչությանը:
ANKA-ն Թուրքիայի նոր վարչապետը Բինալի Յըլդըրըմը լինելու մասին լուրը տարածելու համար հիմք է ընդունել ԱԶԿ-ի կողմից իր պատգամավորներին, նահանգային կառույցներին եւ քաղաքապետերին հղած շրջաբերականում «կուսակցության նախագահի մեր թեկնածու եւ վարչապետի թեկնածու Բինալի Յըլդըրըմ» արտահայտության օգտագործումը:
«Հրապարակ» թերթի տեղեկություններով, ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի հորեղբորորդին՝ Արցախյան ազատամարտի եւ կանանց միության նախագահ, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Միհրան Մովսիսյանը, օրերս ձերբակալվել է։ Նախնական տեղեկություններով, նա փորձել է Հայաստանից 200 մլն դոլարի ուրան հանել եւ ապօրինի ճանապարհով իրացնել Թբիլիսիում։
Գլխավերեւում ԱՄՆ-ի, Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ ԵԱՀԿ-ի դրոշների տակ նստել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը, Ջոն Քերին եւ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Ձախ կողմում նստել են Էդուարդ Նալբանդյանը, Սերժ Սարգսյանը եւ Սերգեյ Լավրովը: Աջ կողմում` Էլմար Մամեդյարովը՝ Նալբանդյանի դիմաց, Իլհամ Ալիեւը` Սերժ Սարգսյանի դիմաց, եւ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Մարկ Էյրոն` Սերգեյ Լավրովի դիմաց:
Այսօր Վիեննայում մեկնարկել է Սիրիայի աջակցության միջազգային խմբի հանդիպումը, հայտնում է RIA Novosti-ն:
Ինչպես հայտնի է՝ անցած տարվա դեկտեմբերի 15-ին իրավապահները հայտարարեցին, որ ավազակային հարձակում է տեղի ունեցել գործարար, «էլիտ Շանթ» ՍՊԸ-ի սեփականատեր Յուրա Ղարիբյանի տան վրան։
Բժիշկների գրանցած հերթական արդյունքը. մասամբ վերականգնվել է կոկորդի քաղցկեղ ունեցող 62-ամյա կնոջ ձայնը:
ՀՀ Նախագահի հարցազրույցը ինքնաթիռում». թվիթերի իր էջում գրել է նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը եւ տեղադրել համապատասխան լուսանկարը: