Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ այսօր՝ մայիսի 17-ին, սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Թահիրլի Նաթիգ Նամիգ օղլուն (Tahirli Natiq Namiq oğlu)։ Այս մասին հայտնում է APA գործակալությունը:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունիսին կհամաձայնեցնեն հաջորդ հանդիպման ժամկետներն ու վայրը, որտեղ կշարունակեն քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման պարամետրերը:
Ինչպես հայտնի է analitik.am կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը եւ նրա օգնական Վարդուհի Գիշյանը մայիսի 3-ից անազատության մեջ են եւ մեղադրվում են ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանից գումար շորթելու մեջ: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Տիգրան Ուրիխանյանը եւ analitik.am կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը նախօրեին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում առաջին անգամ ցուցմունք են տվել:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի ու Ադրբեջանի միջև փոխզիջումը հնարավոր է, սակայն, հաշվի առնելով ներկայիս ստեղծված իրավիճակը, փոխզիջմանը հնարավոր կլինի հասնել փուլային եղանակով:
Մայիսի 16-ի լույս 17-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:
Մայիսի 16-ի լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տաբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ու հետևակի մարտական մեքենայից (30 արկ), 60 միլիմետրանոց ականանետերից (16 արկ) և հաստոցավոր ավտոմատ նռնականետերից (32 արկ) խախտել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը:
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները վերահաստատել են իրենց հավատարմությունը հադադարի ռեժիմին եւ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 17-ին`պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Շատերս ենք կանգնում խնդրի առաջ, երբ շատ շտապ պետք է անձնագրային լուսանկար, բայց ձեռքի տակ չկա հարմար նկար, իսկ լուսանկարչի մոտ գնալն էլ ժամանակի կորուստ է: Այս խնդիրը լուծելու համար Phonearena-ն առաջարկում է լավագույն անվճար հավելվածները, որոնց միջոցով մի քանի րոպեում կստանաք անձնագրային լուսանկար:
NASA-ի կլիմայագիտության ստորաբաժանումը հրապարակել է արբանյակային դիտարկումների նոր տվյալները, որոնց համապատասխան անցած ամիսն ամենաշոգն է դարձել օդերեւութաբանական դիտարկումների ողջ պատմության ընթացքում: Այս մասին հայտարարել է Հոդարդի անվան Տիեզերական թռիչք ների կենտրոնի աշխատակից Հեւին Շմիդտը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
SimilarWeb ռեսուրսն արդեն ամփոփել է կայքերի այցելությունների ապրիլ ամսվա վիճակագրությունը
Անցյալում, երբ դեռ ցավազրկող դեղամիջոցներ չկային, կանայք ամսական ցիկլի ցավերից ազատվելու համար առաջին հերթին դիմում էին ժողովրդական բժշկությանը:
Հայաստանում շաբաթավերջին տեղի է ունեցել վերջին տարիներին Կանադայից Հայաստան տեղափոխված կիսով չափ հայ իռլանդացի Րաֆֆի Էլիոթի հարսանիքը:
Մասնագետները պարզել են, որ ցերեկը քնող մարդիկ արյան բարձր ճնշումից 13-19 տոկոսով ավելի հաճախ են տառապում, քան նրանք, ովքեր արթուն են մնում մինչեւ գիշեր:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը մայիսի 15-ին բոլոր երկրների կառավարություններին հորդորել է պայմաններ ապահովել առողջ ընտանիքների ստեղծման համար, որոնցում տեղ չկա բռնությանը եւ խտրականությանը:
Պետքարտուղարության մեկնաբանությունը Քերրի-Ալիև-Սարգսյան հանդիպման շուրջ:
4-օրյա ղարաբաղյան պատերազմը ցույց տվեց, որ հայ ազգը պատրաստ է միասնական լինել հայրենի սահմանների պաշտպանության հարցում: Այդ պատերազմի արդյունքում 18-20 տարեկան հայ երիտասարդները, որոնք իրենց` հերոսի անունը մեր բոլորի հիշողություններում և սրտերում ամրագրեցին, մեկ րոպե անգամ չմտածեցին` անմնացորդ պաշտպանելով հայրենի հողը:
Քիչ առաջ սկսվեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների արտգործնախարարների մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը:
Այս սրացումը հակամարտության ամենալուրջ բռնկումն էր հրադադարի հաստատումից ի վեր: Ողբերգական իրադարձությունների հետևանքով բազմաթիվ զոհեր եղան: Մենք ցանկանում ենք կանխել դա և այսօր այստեղ ենք նաև որպեսզի ուղիներ փնտրենք դա կանխելու համար:
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն ամփոփեց 2015-16 մրցաշրջանի արդյունքները: Լոնդոնյան ակումբն Անգլիայի առաջնությունում գրավեց 2-րդ տեղը:
Ջրային պատերազմները, շինությունները, որոնք նման են խորհրդային տիեզերանավերի, նարդիների տախտակներից լսվող շրխկոցները կյանք են տալիս Հայաստանի մայրաքաղաքի բակերին: Այս մասին The Guardian-ում հրապարակված հոդվածում գրում է Լիանա Աղաջանյանը «Քաղաք, որտեղ Քանյեն սիրում է լողալ Կարապի լճում» խորագիրը կրող հոդվածում:
Նորարար գաղափարներ առաջարկող սկսնակ թիմերի համար նախատեսված աքսելերացիոն մրցույթը` IBM ISTC Startup Challenge-ը, բնականոն ընթացքի մեջ է: IBM ISTC Startup Challenge-ին մասնակցում են 10 թիմեր, ովքեր ներկայացրել են գաղափարներ արհեստական բանականության, բիզնես անալիտիկայի, վիրտուալ իրականության, Big data և ամպային տեխնոլոգիաների ուղղություններով:
Քիչ առաջ սկսվեց ՀՀ Նախագահի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Այս մասին թվիթերի իր էջում գրել է ՀՀ նախագահի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը:
«Ես 7 տարեկան էի, հայրս մահացավ, մայրս դժվարություններով պահեց ինձ , 1994 թվականին արցախյան ազատամարտում մահացավ իմ եղբայրը: Երբ մենք ամուսնացանք Անժելայի հետ, որոշեցինք, որ պետք է ունենանք այնքան երեխա, ինչքան Աստված կտա` անկախ խնդիրներից»,- լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց Մարտիկ Մելքոնյանը:
Առաջադիմական հետազոտությունների միջազգային դպրոցի մասնագետներն ստեղծել են գենային թերապիայի մեթոդ, որն արդյունավետ օգնություն ցույց կտա ուղեղի ագրեսիվ քաղցկեղային ուռուցքի տեսակներից մեկի՝ գլիոբլաստոմայի բուժման գործում:
Տեղի է ունեցել «Հայկական չափանիշ» կինոկենտրոնի «Կոմիտաս. հանճարը խելագարների աշխարհում» վավերագրական ֆիլմի հայերեն տարբերակի առցանց շնորհանդեսը: Հիշեցնենք, որ մոտ ամիս առաջ կայացել էր ժապավենի ռուսալեզու պրեմիերան:
«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը դարձավ 2015-16 Անգլիայի առաջնության լավագույն ռմբարկուն:
Ուկրաինայի և Թուրքիայի Զինված ուժերի ներկայացուցիչները ստորագրել են համագործակցության ծրագիր: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ավելի վաղ երկրները համաձայնվել էին ուժեղացնել ռազմական համագործակցությունը:
Էնեագրաման ներկայացնում է ոչ թե ուղղակի այն, թե ինչպես է մարդն իրեն դրսևորում, ինչպես է մտածում, արձագանքում, այլև այն, թե ինչու է անում դա: Սա առաջին հիմնական տարբերությունն է: Կան նաև մի շարք այլ տարբերություններ: Երկրորդ տարբերությունն այն է, որ էնեագրաման դինամիկ մոդել է: Այն նկարագրում է, թե ինչպես է փոփոխվում մեր բնավորությունը: