Թբիլիսիում հանդիպել են Վրաստանի և Ադրբեջանի վարչապետները

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրկաշվիլինն այսօր Վրաստանի կառավարությունում հանդիպել է իր ադրբեջանցի գործընկերոջ՝ Արթուր Ռասիզադեի հետ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

Վրաստանի կառավարության ադմինիստրացիայի տեղեկություններով՝ երկու երկրների վարչապետները քննարկել են վրաց-ադրբեջանական հարաբերությունների օրակարգային հարցերը ու խոսել համագործակցության հետագա զարգացման հեռանկարների մասին:

«Առաջին հերթին, ցանկանում եմ բոլորին շնորհավորել Բաքու-Սուփսա էներգետիկ միջանցքի 20-ամյա հոբելյանի կապակցությամբ, որը հիմք է դարձել երկու երկրների ռազմավարական գործընկերության համար»,- այս խոսքերով է Գեորգի Կվիրիկաշվիլին սկսել հանդիպումը Արթուր Ռասիզադեի հետ:

Հանդիպման ընթացքում խոսք է գնացել տարբեր ոլորտներում երկու երկրների համագործակցության ինտենսիվ դինամիկայի մասին: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել էներգետիկայի, տրանսպորտի, առևտրա-տնտեսական ոլորտում աճող պոտենցյալին:

Կողմերը քննարկել են Վրաստանի և Ադրբեջանի կողմից քննարկվող համատեղ նախագծերը:

Հանդիպմանը ներկա են եղել նաև Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն, Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դմիտրի Կումսիշվիլին, Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նատիգ Ալիևը, Ադրբեջանի պետական նավթային SOCAR ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլլաևը:

Տեսանյութեր

Լրահոս