Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է պաշտոնից հեռանալու պատրաստակամության մասին, եթե ապացուցվի Թուրքիայի կապը ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման հետ, հայտնում է Anadolu գործակալությունը:
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի փաստական թեկնածու Դոնալդ Թրամփը Համերկրային ընտրական հանձնաժողովին (FEC) տեղեկանք է ներկայացրել իր եկամուտների մասին: Փաստաթղթի համաձայն՝ նրա կարողությունը գնահատվում է ավելի քան 10 մլրդ դոլար: Այս մասին հայտնել է քաղաքական գո րծչի նախընտրական շտաբը:
«Իմ ռուս գործընկերը բազմիցս անձամբ պարզաբան ել է, որ Լավրովի փաստաթուղթ, առաջարկություններ գոյություն չունեն: Նա բազմիցս ընդգծել է, որ կարծիքների փոխանակում է իրականացվում, մտքեր են արտահայտվում՝ գաղափարների ձևավորման, լուծումների որոնման նպատակով»:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանն այս տարվա մարտի 2-ին իր պաշտոնում նշանակվելուց անմիջապես հետո սկսեց իր ղեկավարած գերատեսչության պատասխանատու բոլոր պաշտոններում սեփական կադրերին նշանակել:
Նա ընդգծել է, որ ավելի քան 20 տարի է անցել ԼՂՀ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի պահպանման համաձայնության հաստատումից, սակայն Ադրբեջանի շարունակական հարձակումների արդյունքում հարյուրավոր կյանքեր են ընդհատվում երկու կողմերում: Նա նաև հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պարզապես ցանկանում է օգտվել ինքնորոշման իր իրավունքից՝ խաղաղ պայմաններում ապրելու համար, և միանշանակ արժանի է անկախության ճանաչման:
Հանրապետությունում մայիսի 18-20-ը շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ, 21-ին՝ օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Թիրախում է նաև Վեդու ՋՕԸ պետը։ Աննշան թվացող այս պաշտոնները խիստ եկամտաբեր են, հետևաբար, այնտեղ հայտնվելու համար լուրջ «ջանքեր» են թափվում։ Իսկ գործող պետին ազատելը շատ հեշտ է, քանի որ ցանկացած ստուգման արդյունքում կարելի է չարաշահումներ հայտնաբերել:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ապրիլի 17-ին «Զվարթնոց» օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի առիթով (Միհրան Պողոսյանի թիկնապահները ծեծել էին օդանավակայանի աշխատակցին) քրեական գործի հարուցումը մերժվել է:
Իշխանական շրջանակներում սկսվել է 2017 թվականի ԱԺ ընտրություններին ընդառաջ պատգամավորության թեկնածուների ճշգրտման գործընթացը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մասնավորապես արդեն որոշված է, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մհեր Սեդրակյանը գալիք ընտրություններում այլեւս չի առաջադրվելու:
Ուղիղ 24 տարի առաջ, 1992 թվականի այս օրը՝ մայիսի 18-ին, հայկական բանակներն ազատագրեցին Հայաստանը Արցախին կապող կենսական նշանակություն ունեցող Բերձոր (Լաչին) քաղաքը:
Ոստիկանության Նաիրիի բաժնում մի քաղաքացուց ահազանգ էր ստացել, որ Նոր Արտամետ գյուղի նախկին հակակարկտային կայանի մոտ` քարաբլուրների մեջ, ականանման իրեր է նկատել:
Մայիսի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտակերտի արևելյան ուղղությամբ:
Ժամը 00:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Պարույր Սևակ փողոցի բնակիչ, 26-ամյա Կառլեն Ղազարյանը իր վարած Opel Astra մակնիշի 98 ՏN 008 համարանիշի ավտոմեքենայով Պուշկինյան լեռնանցքի 1-ին ոլորանում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը:
Վարդաքարում խմելու ջրագծերի ներքին ցանց է կառուցվում: Համայնքի բնակիչները երկար ժամանակ զրկված են եղել մշտական ջրամատակարարումից:
Մայիսի 18-ին, ժամը 05.58-ից մինչև 06.16-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային թվով 5 կայանքներից Վայոց ձորի մարզի Ռինդ, Գետափ, Աղավնաձոր, Մոզրով, Արենի համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 761 կրակոց:
Հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտվել է հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից: Միայն հյուիսարևելյան (Մարտակերտի) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 մմ ականանետ (3 արկ) և ձեռքի հակատանկային նռնականետ (2 արկ):
Մայիսի 18-ին, ժամը 03.48-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Շնող գյուղի տներից մեկում:
ԿԲ խորհուրդը մայիսի 17-ի նիստում որոշել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով այն 7.75%:
IBM ISTC Startup Challenge-ին մասնակցում է 10 թիմ, ովքեր ներկայացրել են գաղափարներ արհեստական բանականության, բիզնես անալիտիկայի, վիրտուալ իրականության, Big data և ամպային տեխնոլոգիաների ուղղություններով:
Քայլելը քաշ կորցնելու ամենահեշտ և հաճելի տարբերակն է: Սակայն ամեն ինչ կախված է նրանից, թե որքան եք քայլում: Ամեն օր քայլելով՝ միայն 5 ամսվա ընթացքում հնարավոր է կորցնել 10 կիլոգրամ:
Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն կրկին խոսել է իր և «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի համեմատությունների մասին:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 19-ին ժամը 09.00-ից մինչև մայիսի 20-ը ժամը 09.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:
Գազերը, փորկապությունն ու լուծը, հոդացավերը, մաշկային ցանը, տարատեսակ ալերգիաները, նյարդային համակարգի խանգարումները, քնի խանգարումը, քրոնիկ հոգնածությունն ու նույնիսկ օնկոլոգիական հիվանդությունները կարող են առաջանալ ճիճուների պատճառով:
Եվ ուրեմն ի՞նչ է նշանակում համակարգի լռությունը: Որ ունենք քոսոտ երկրի նախագա՞հ, կառավարությո՞ւն, բանա՞կ, գիտնականնե՞ր: Եվ քոս ընկած գիտնականները կարող են անօդաչու սարքեր մշակել, քոս ընկած բանակը՝ երկրի անվտանգությունն ապահովել, քոս ընկած կառավարությունը՝ երկրի ապագա՞ կառուցել:
Խելացի լուծումներ պատերազմի համար:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 18-ին ժամը 22.00-ից մինչև մայիսի 20-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Արարատի մարզի` Արգավանդ և Գեղանիստ գյուղերի ջրամատակարարումը:
«Լավ էր սովորում: Եթե նույնիսկ մի բառ կարդացած չլիներ, տրամաբանությունն այնքան ուժեղ էր, որ լավագույն գրավորն իրենն էր լինում…Չէր ուզում ուսումը շարունակել: Համոզում էինք, բայց որոշել էր, որ բանակից հետո պիտի աշխատի: Մի օր երբ երկար համոզեցի, ասեց՝ ես տղամարդ եմ, հերս ու մերս ինձ տանջանքով էսքան պահել են: Հիմա պիտի գամ ու ես պահեմ իրանց…»:
«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեշի անվան շուրջ շարունակվում են զանազան խոսակցությունները: Նախորդ տավանից մամուլը պարբերաբար գրում է, որ Ալվեշը հեռանում է ակումբից: Սակայն Ալվեշը լրագրողների հետ զրույցում նշել է, որ երջանիկ է կատալոնական ակումբում, և իրեն դուր է գալիս իր կարիերայի աճը:
«Մայնցի» դարպասապահ Լորիս Կարիուսը համաձայնեցրել է պայմանագիրը «Լիվերպուլի» հետ: Յուրգեն Կլոպի թիմ տեղափոխվելու վերաբերյալ գործարքը գտնվում է ավարտական փուլում:
Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, հղում կատարելով հարձակվողի գործակալ Մինո Ռայոլային, «Մանչեսթեր Յունայթեդը» պայմանագիր չի առաջարկել շվեդ ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչին: