Աղոթենք միասին, մնանք միաբան

Ապրիլյան քառօրյա պատերազմում մենք փառք Աստծո պատվով պաշտպանեցինք մեր Հայրենիքը, մեր հողը, մեր օջախը, մեր երեխային… Ցավոք մենք տեսանք նաև վիշտը, փորձեցինք շրջացել այն. բայց եղան անդառնալի կորուստներ: Թշնամու կողմից եղան մարդու իրավունքների համատարած խախտումներ` բարբարոսական և գազանային ոճրագործություններ: Դպրոցում աշակերտին կրակելու, զինվորին գլխատելու, տարեցներին իրենց անկողնում գնդակահարելու, դիակներն անարգելու դեպքեր: Ոճիր կատարող ադրբեջանական «զինվորը» պարծենում և հրճվում էր… Ցավոք այն ադրբեջանական հասարակության կողմից չդատապարտվեց, իսկ հարևան պետության ղեկավարները նույնիսկ այդ ոճրագործներին հերոսացրին: Մենք կրակի միջով անցնելով էլ պահպանեցինք մեր լավագույն հատկանիշները, չնայած փորձությունը սովորացրեց մեզ նաև լինել դաժան, դաժանի հետ, երբեք չենթարկվել ոռնացող ամբոխին:

Ինչ եղավ մարդու նկատմամբ հարգանքը: Միթե պատերազմի ժամանակ մարդու իրավունքների մասին խոսելը անտեղի է, միթե պետք է չդրվի պատասխանատվության հարցը: Միթե ադրբեջանական զինվորը կորցրել էր մտածելու ընդունակությունը, թե պատրաստի որոշումն էր իրագործում: Հավատացած եմ կգա ժամանակը, որ նման «որոշումներ» կայացողներին աշխարհը կտեսնի և կդատապարտի:

Ես ընդունում եմ ազգայնականությունը, պայքարը, երբ այն մղվում է ազգային ազատագրության, անկախության համար, կամ հայրենիքի պաշտպանության համար: Բայց երբ այն վերածվում է գաղութատիրական, նվաճողական, իսլամի կամ այլ չարիքի տարածման մտածողության և հակադրվում է քաղաքակիրթ աշխարհի արժեքներին ու նույնիսկ խրախուսվում է: Այն էլ 21-րդ դարում ես ատում և մերժում եմ այդ պայքարը և ազգայնականությունը: Չէ որ այն ուղղված է մարդու իրավունքների պաշտպանությանը, ժողովրդավարությանը, սոցիալական արդարությանը, նույնիսկ ապրելու և կյանքի իրավունքին:

Կյանքում ամեն ինչ իր ճիշտ ժամանակն ունի, բայց այսօր աշխարհը խոսելու, դատապարտելու, վերացնելու ժամանակը ոնց որ շատ է բաց թողել: Հիշում եմ գյուղում երբ փոքր ժամանակ «կռիվ-կռիվ» էինք խաղում, տատս միշտ դեմ էր, որ ես «ֆաշիստի» կամ «թուրքի» կողմում լինեմ: Երբ դուրս էր գալիս տեսնում էր, որ ես երեխանների հետ ֆաշիստի կամ թուրքի կողմում եմ խաղում անմիջապես ինձ տուն էր կանչում և խրատում էր, որ ֆաշիստի կամ թուրքի կողմում չկռվեմ և ասում էր թեկուզ խաղի ժամանակ երբեք մի եղիր «ֆաշիստ» կամ «թուրք»:

Ասում են խաղաղությունն անհրաժեշտ է կյանքի համար, բայց այսօր հենց խաղաղությունը կյանք է… Չէ՞ որ այն հավերժ չէ, պետք է գնահատենք կյանքի ամեն պահը և պայքարենք սեփական անտարբերության և չեզոքության դեմ: Մարդու իրավունքների պաշտպանությունը ոչնչով չպետք է սահմանափակվի, ոչ քաղաքականությամբ ոչ էլ ռազմական գործողություններով: Ճշմարտությունը կա այն ապացուցման կարիք չունի ընդհամենը չպետք է խուսափել նրանից, աշխարհը պետք է տեսնի և ճանաչի, ագրեսորին, ոճրագործին, մարդասպանին: Յուրաքանչուրին պետք է տեսնենք իր արարքներով, վարքագծով և ոչ միայն իր մարմնով: Հավատացեք մարդկային կյանքը անգին է:

Մենք միշտ այդպես ենք վարվել, հաստատ չկա դրանից ավելի թանկարժեք բան: Բայց հայրենիքի պաշտպանությունն ազատ ապրելու և արարելու իրավունքն առանց վարանելու մեզ յուրաքանչուրիս կտանի «կրակի բերան»: Պատրաստ նահատակվելու հանուն այդ գերագույն արժեքների, որը ապացուցված է դարերի փորձությամբ: Փառք ու պատիվ Քեզ իմ պաշտպան Զինվոր: Ես հավատում եմ Քեզ, որովհետև մեզ միավորում է հայրենիքին պաշտպան կանգնելու միասնական կամքը: Այս պատերազմը մեր բոլորինն է չնայած մենք երբեք պատերազմ չենք ուզում:

Ոչ պատերազմին, ոչ անաստվածությանը:

Աղոթենք միասին, մնանք միաբան, բոլոր պայմաններում, ցանկալի խաղաղության համար:

Ամո Շարոյան
«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ

Տեսանյութեր

Լրահոս