Բաժիններ՝

Ծեծկռտուք, դանակահարություն` «տաջիկ» մականվամբ դիմելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ

Մայիսի 14-ին, ժամը 02.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 1989 թ. ծնված Գարիկ Մ.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նա վնասվածքները ստացել դանակահարության հետևանքով:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 2-ի սահմաններում 1968 թ. ծնված Թամարա Շ.-ի տուն այցելած, վերջինիս ընկեր Գարիկ Մ.-ն Թամարա Շ.-ի դստեր` 1998 թ. ծնված Ֆլորա Շ.-ի կողմից իրեն «տաջիկ» մականվամբ դիմելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ձեռքերով հարվածներ է հասցրել վերջինիս գլխի շրջանին և ծեծկռտուքին միջամտած Թամարա Շ.-ի մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ, որի ընթացքում Ֆլորա Շ.-ն, վախեցնելու նպատակով, իր գրպանի դանակով հարվածել է Գարիկ Մ.-ի ձախ նախաբազկին, իսկ երբ Գարիկ Մ.-ն շարունակել է ծեծել Ֆլորա Շ.-ին, վերջինս, ինքնապաշտպանության նպատակով, դանակով հարվածներ է հասցրել Գարիկ Մ.-ի ձախ ոտքի շրջանին:
Ֆլորա և Թամարա Շ.-երին, Գարիկ Մ.-ին տրվել են դատաբժշկի ուղեգրեր:

Կատարվում է հետաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս