Ադրբեջանի զինված ուժերի կողմից ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիային հայկական ուժերի կողմից ջախջախիչ հակահարվածի արդյունքում ոչնչացված 40-ամյա ադրբեջանցի հատուկ ջոկատային, փոխգնդապետ Մուրադ Միրզաեւը ԱՄՆ-ում հատուկ նշանակության Ranger դասընթացն ավարտած միակ ադրբեջանցին էր:
Սարուխան գյուղի դպրոցը կրում է միլիցիայի շարքային Մանվել Խոստեղյանի անունը. նա զոհվեց արցախյան ազատամարտում:
Իրավապահ մարմինները Ինգուշեթիայում հատուկ գործողությունների ժամանակ ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հավաքագրողին: Այս մասին ՏԱՍՍ-ին փոխանցել են հանրապետությունում իրավապահ մարմինները:
Մարտակերտում գրեթե բոլորը կամուֆլյաժով են: Քաղաքն ամենեւին մարդաշատ չէ: Այն շատ է տուժել հրթիռահրետակոծություններից: Սահմանից ընդամենը 2,5 կիլոմետր հեռու է գտնվում քաղաքը:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մայիսի 14-ին մասնակցել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհրդի հիմնադիր նիստին:
Մոսկվան գիտակցաբար Ադրբեջանին զենք է վաճառել ՀԱՊԿ-ում իր դաշնակցի դեմ պատերազմի համար, news.am-ի փոխացմամբ՝ այս մասին գրում է Քաղաքական եւ ռազմական վերլուծությունների ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը։
Քուրդ աշխարհազորային Ինքնապաշտպանության ժողովրդական ուժերը (HPG) հերքել են Թուրքիայի Գլխավոր շտաբի հայտարարությունը, թե երկրի արևելքում ռազմական ուղղաթիռի անկումը պայմանավորված էր տեխնիկական խափանումներով: «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ քրդական կողմն իր վրա է վերցրել դրա վթարի պատասխանատվությունը:
2016-ի ապրիլ 1-2-ի գիշերը ադրբեջանական զինուժի կողմից գրավված Լելե թեփե բարձունքը կամ բլուրը գտնվում է Հորադիզ գյուղի և Հորադիզ կայարանի միջև՝ դեպի Արաքս գտնվող հատվածում՝ գետից դեպի հյուսիս:
ատուկ են ուզում մարդիկ անձնավորել իբր թե Սէֆիլյան անձի և նրան չսիրողների հարց է. էստեղ անձերի մասին չի, այլ մտածելակերպի: Սէֆիլյանը, լինելով ժամանակին զորամասի հրամանատար, շատ լավ գիտի՝ ինչի մասին է խոսքը, և եթե նա այսօր արտահայտվում է այլ կերպ, դա իր անձնական կարծիքն է, որի հետ ես համաձայն չեմ և դա էլ իմ իրավունքն է: Ոչ մեկից վախենում եմ, ոչ էլ մեկից խուսափում, որ նամյոկներով խոսեմ, դա իմ ստիլը չի, այսօր առիթավորվել է մի հոծ զանգված նույն Սէֆիլյանի ասածից ու հենց էդ զանգվածի մասին եմ ես խոսում, ոչ թե անձի:
Երեք ահաբեկիչներ սրճարանում կրակ են բացել գնդացրից, որտեղ տեղակայված է եղել իսպանական ֆուտբոլային ակումբի երկրպագուների ասոցիացիան: Ֆան ակումբի հաղորդագրության մեջ ասվում է, որ հարձակման արդյունքում զոհվել են 16 մարդ, իսկ ևս 20 հոգի ստացել են տարբեր վնասվածքներ:
«Լուրջ չէ նստել, քարտեզի վրա հաշվել: Ավելի անլուրջ է դառնում google-ից հանած քարտեզի հիման վրա տեսանյութ պատաստելը: Եկեք չտրվենք մանիպուլյացիաների. քարտեզ են ներկայացրել՝ հյուսիսն ու հարավը խառնած, նշել են, որ տեղում չեն եղել, այսինքն՝ չլինելով այնտեղ` հաշվարկներ են կատարել»:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշատպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Բունդեսլիգայի լավագույն աջ կիսապաշտպան ու ընդգրկվել մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում:
Մայիսի 14-ին, ժամը 10.36-ին ահազանգ է ստացվել, որ փլուզվել է Երևանի Դավիթաշենի 2-րդ թաղամասի թիվ 16 շենքի մոտակայքում գտնվող չգործող էլ.ենթակայանի տանիքը․տուժածներ չեն նկատվում:
Ապրիլի 1-4-ը դա բոլորը հասկանում էին, հիմա, երբ իրավիճակը ռազմաճակատում փոքր-ինչ հանդարտվել է, մեզանից շատերը դարձյալ սկսեցին կրկնել Արցախ-Ադրբեջան պատերազմի վերաբերյալ հակառակորդի քարոզչության թեզերը` երբեմն ղեկավարվելով ազնիվ, իսկ երբեմն` ոչ այնքան ազնիվ նկատառումներով: Երեւի մտածում են, որ հիմա արդեն կարելի է: Մյուս կողմից էլ՝ պետք է ընդունել, որ Հայաստանն այլ ելք չունի, քան ունենալ կարծիքների լայն սպեկտր՝ բոլոր, անխտիր բոլոր թեմաներով:
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին Ավստրիա կատարելիք այցի շրջանակներում կմասնակցի Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպմանը: ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրության համաձայն՝ Ջոն Քերին կայցելի Սաուդյան Արաբիա, Ավստրիա, Բելգիա, Բուրնա և Վիետնամ մայիսի 14-26-ին:
Ռուսական РБК թերթի ղեկավարության փոփոխության պատճառների մասին պետք է հարցնել հոլդինգի սեփականատերերին:
Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները, թե իբր հայկական կողմը քիմիական զենք է կիրառել Ադրբեջանի դեմ, ուղղակի անհեթեթ են եւ նպատակ ունեն թաքցնելով սեփական զինուժի վայրագությունները` սլաքներն ուղղել Հայաստանի եւ հայկական զինված ուժերի դեմ:
Հրամանատարներն են փաստում, որ երբ հայ պայմանագրային զինծառայողները զգում են, որ թիկունքն ամուր է, իսկական առյուծներ են:
Մայիսի 14-ին, ժամը 03.42-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մարգարյան փողոցի թիվ 37 շենքի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մայիսի 13-ի լույս 14-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:
Մայիսի 13-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 5 հասցեի մոտից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել 3 անձանց:
Մայիսի 13-ին, ժամը 15.40-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ուղևորներից մեկի մոտ փամփուշտ է հայտնաբերվել:
Նախագահ Սերժ Սարգսյանը ս.թ. մայիսի 16-ին աշխատանքային այցով կմեկնի Ավստրիայի Հանրապետություն՝ Վիեննա, որտեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների նախաձեռնությամբ նախատեսված են մի շարք աշխատանքային հանդիպումներ:
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Վիկտոր Վալդեսը կարող է վերադառնալ Իսպանիա:
Հայաստանը պետք է պնդի, որպեսզի կատարվեն իր պահանջները, իր նախապայմանները: Վերսկսել բանակցությունները առանց նախապայմանների՝ նշանակում է ձևացնել, թե ոչինչ չի եղել, որ պատերազմ չի եղել, և մարդիկ չեն զոհվել, որևէ մեկի գլուխը չեն կտրել:
Ուկրաինայի Լվով քաղաքում մայիսի 12-15-ն ընթացող Եվրոպայի Քունկ ֆուի առաջնության ժամանակ աղմկահարույց միջադեպ է տեղի ունեցել: Նշված առաջնությանը մասնակցում են Հայաստանի և Ադրբեջանի Քունկ Ֆուի ֆեդերացիաների հավաքականները:
Հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը` կիրառելով 60 (53 արկ), 82 (142 արկ) միլիմետրանոց ականանետեր, ՀԱՆ-17 (30 արկ) ու ՌՊԳ-7 (2 արկ) տիպի նռնականետեր և ԶՈւ-23-2 տիպի զենիթային կայանք (30 կրակոց):
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարի մասին, ով դարձավ գոլի հեղինակ թիմերի մեջ վերջին հանդիպման ժամանակ:
Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի պաշտպան Խավիեր Մասկերանոյին դուր չի եկել թիմի բրազիլացի հարձակվող Նեյմարի պահվածքը: Մասկերանոն Նեյմարին հորդորել է վերանայել պահվածքը և ավելի ադեկվատ լինել դաշտում:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին պլանային աշխատանքներով պայմանավորված առաջիկա օրերին սպասվող ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին: